Լրահոս

14.04.2009 15:30


Ճգնաժամի պատճառով ծնունդների թիվը կնվազի, մահացության դեպքերը կավելանան

Ճգնաժամի պատճառով ծնունդների թիվը կնվազի, մահացության դեպքերը կավելանան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը(ԱՀԿ) ահազանգում է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում, կարող է ռիսկային վարքագծի դրսևորումների հաճախացման պատճառ դառնալ, հանգեցնել ինքնասպանությունների, դեպրեսիայի և սթրեսի դեպքերի աճին, ճարպակալմանը, օրգանիզմի աճի դանդաղեցմանը։ Կավելանան թերսնուցման դեպքերը, միկրոէլեմենտների պակասի պառճառով՝ հղի կանանց և կերակրող մայրերի շրջանում սակավարյունության դեպքերը,  կնվազի բուժօգնության դիմելիությունը, անցում կկատարվի ավելի էժան և ցածրորակ սննդի, ընտանիքներ կքայքայվեն։

Ֆինասական ճգնաժամի պատճառով բարձր եկամուտ ունեցող երկրներում սրտի հիվանդություններից մահացության դեպքերն արդեն իսկ աճել են 6,4%-ով, ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ 4 անգամ։ Հնարավոր է, որ ավելանան նաև վաղաժամ ծնունդների, մանկական հիվանդացության և մահացության դեպքերը։

 

Այս խորագրի վերջին նյութերը