Բավականին ուշագրավ էր «Դեժավյու» տելեգրամ ալիքով տարածված, ապա արձագանքներ ստացած այն տեղեկությունը, թե փաշինյանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանիկնոջը պատկանող Freenews հեռուստաընկերությունը արտոնագիր ստանալու հայտ է ներկայացրել՝ հնարավոր գործունեության համար Ուկրաինայից ֆինանսավորվելու հնարավորությամբ: Ըստ հրապարակման, հավանական ֆինանսավորողը Ուկրաինայի հակառուսական իշխանությունների հետ կապեր ու շփումներ ունեցող, մեծահարուստ Վիլեն Շատվորյանն է լինելու:
Այստեղ հետաքրքիրն այն էր, որ այդ աղմկոտ տեղեկության տարածումից կարճ ժամանակ անց, «չերեզ-չերեզ» հերքում կամ հերքումանման մի բան տարածվեց:
Մասնավորապես, կայքերից մեկը հղում էր արել մի քաղաքագետի, ով իր հերթին, հավաստիացնելով, թե անձամբ է զրուցել Շատվորյանի հետ (շքեղ տարբերակ է, այնպես չէ՞), մասնավորապես այս հիմնական արձագանքներն էր տվել՝
ա) Շատվորյանը հակառուսական չէ, բ) Շատվորյանը Ալեն Սիմոնյանին անձամբ չի ճանաչում և շփում չի ունեցել նրա հետ, գ) Շատվորյանը չի պլանավորում որևէ հակառուսական կայքի ֆինանսավորում:
Դե, չի պլանավորում, չի պլանավորում:
Բայց թույլ տանք մեզ նկատել, որ տարածված տեղեկատվության մեջ խոսվում էր ոչ թե անձամբ Ալեն Սիմոնյանի, այլ նրա տիկնոջ մասին: Հետևաբար, հերքման միջնորդին (թերևս) ուղղված հարց է ծագում, իսկ միգուցե պարոն Շատվորյանը իսկապես Ալեն Սիմոնյանին չի ճանաչում, սակայն ճանաչում է նրա կնո՞ջը։
Երկրորդը. քիչ հավանական է թվում այն, որ Շատվորյանը երկար տարիներ շփումներ ունի Ուկրաինայի իշխանությունների հետ, բայց հակառուսական ուղղվածության կամ կողմնորոշման ներկայացուցիչ չէ:
Եվ, ի դեպ, խոսքն, առհասարակ, ոչ թե ինչ-որ նոր կայք բացելու մասին էր, այլ եղած կայքը հեռուստաեթեր մտցնելու: Հնարավոր է, որ ինչ-որ նոր կայք չի ֆինանսավորվելու իսկապես: Բայց ոչ մեկը չի ասել, թե կայքին համանուն հեռուստաընկերություն էլ չի ֆինանսավորվելու, եթե այն համապատասխան արտոնագիր ստանա:
Ինչևէ, չկա մի հերքված կամ թաքուն բան, որ որոշ ժամանակ անց յուրահատուկ նրբերանգներով չբացահայտվի:
Մի կողմից էլ պարզ է, որ Հայաստանի քարոզչական տարածության համար որոշակի պայքար է ծավալվել կամ, ավելի ճիշտ՝ մշտական պայքարը նոր երանգներ է ստացել՝ մեր իսկ երկրում թշնամական պրոպագանդայի ծավալման ու արմատավորման նոր պլացդարմներ ձևավորելու ենթատեքստով:
Մյուս կողմից սակայն, մի տեսակ զարմանալի է այդ պայքարի մոտիվացիան: Մի իրավիճակում, երբ երկրում իշխանություն են համարվում ուրացյալ մանկուրտները, երբ այդ նոմինալ իշխանությունը եղած-չեղածը նվիրում է թշնամիներին ու առհասարակ սպասարկում է օտարների շահերը, ի՞նչ իմաստ ունի ինչ-որ պայքար ծավալել քարոզչական հարթակների համար: Մի երկրում, որտեղ չկա հասարակություն, մարդկանց մի կուտակման մեջ, որտեղ չկա պատիվ, արժանապատվություն, չկա ինքնասիրություն, չկա ազգային պատկանելության գիտակցում ու ինքնասիրություն, որտեղ հիմնական «գաղափարը» փորը լցնելն է, իսկ հիմնական պաշտամունքը սուտն ու կեղծիքը, առհասարակ, ի՞նչ իմաստ ունի մի հատ էլ քարոզչական հարթակներ գրավել, դրա վրա միջոցներ ծախսել: Խոսքը թշնամիների մասին է: Ի՞նչ է պատահել: Հ1-ին մի երկու կոպեկ կնետեն, նրանք էլ մի քանի օր կհաղորդեն, իրենց լսարանին, որ «այսուհետ Հայաստանը թուրքական վիլայեթ է՝ նիկոլ փաշինյանի վեզիրական փոխանորդությամբ, ու՝ խնդիր չկա. հազարավորները նույնիսկ կփոխեն ազգանունները ու կգրվեն, ասենք՝ հարամ-զադե կամ փաշալիև:
Չերեզ Կիև... Ստամբուլ
Բավականին ուշագրավ էր «Դեժավյու» տելեգրամ ալիքով տարածված, ապա արձագանքներ ստացած այն տեղեկությունը, թե փաշինյանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող Freenews հեռուստաընկերությունը արտոնագիր ստանալու հայտ է ներկայացրել՝ հնարավոր գործունեության համար Ուկրաինայից ֆինանսավորվելու հնարավորությամբ: Ըստ հրապարակման, հավանական ֆինանսավորողը Ուկրաինայի հակառուսական իշխանությունների հետ կապեր ու շփումներ ունեցող, մեծահարուստ Վիլեն Շատվորյանն է լինելու:

Արմեն Հակոբյան