Քաղաքական

08.01.2021 19:57


«Բա որ գիտեիր՝ հողը շուտվա ծախած էր, 5000 երեխու՝ 18-20 տարեկան, ինչո՞ւ տարար, սպանեցիր»․ անհետ կորածի հայրը՝ Փաշինյանին

«Բա որ գիտեիր՝ հողը շուտվա ծախած էր, 5000 երեխու՝ 18-20 տարեկան, ինչո՞ւ տարար, սպանեցիր»․ անհետ կորածի հայրը՝ Փաշինյանին

Չկա, գեներալ էլ չկա, ոչ մի բան էլ չկա էս երկրում։ Այս մասին Էջմիածնում անհետ կորած զինծառայողների ծնողների նստացուցի ընթացքում հայտարարեց ծնողներից մեկը։

«Մեկ է՝ էլի ասում են՝ շուտվա ծախած էր, նոր չեն ծախել։ Բա որ գիտեիր՝ հողը շուտվա ծախած էր, այդպես էլ կա՝ ծախված է, ինչո՞ւ էիր մեր երեխեքին տանում, 5000 երեխու՝ 18-20 տարեկան, ինչու տարար, սպանեցիր։ Ասում է՝ ժողովրդին հարցրի՝ ուզում եք՝ պատերազմ անենք, թե առանց պատերազմի հողերը տանք։ Հլը հարցին նայիր, վարչապետ ես»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ զինծառայողներին միանգամից տարել են այնպիսի վայր, որտեղ արդեն թշնամական զորքեր են եղել։ «Գեներալ, 50-100 հոգի տանում, հանում ես թուրքի դեմը։ Բա սկզբից 3 հոգի ուղարկեիր՝ ուսումնասիրեին տարածքը, ոչ թե երեխեքին՝ 3 ավտոբուսով իրար հետևից առանց որևէ մի բանի տանեիր։ Տարան երեխեքին՝ կեսն ավտոբուսի մեջ քնած, կեսը՝ արթուն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են անում Էջմիածնի զորամասի մոտ։ Նրանք պահանջում են որևէ տեղեկություն հայտնել իրենց որդիներից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը