Կարծիք

08.01.2021 16:31


Ցավոք, հայաստանցիների մեծ մասը չի հասկանում, թե ինչ աղետ է լինելու Մեղրիի միջանցքի բացման դեպքում. Հայաստանի անկումը շարունակվում է

Ցավոք, հայաստանցիների մեծ մասը չի հասկանում, թե ինչ աղետ է լինելու Մեղրիի միջանցքի բացման դեպքում. Հայաստանի անկումը շարունակվում է
ՀՀ վարչապետն այսօր հերթական գրառումն է արել՝ փորձելով հերքել Մեղրիով միջանցքի բացումը։
Ահա այդ հատվածը. «Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն»։
Հիմա բացենք նոյեմբերի 10-ի խայտառակ հայտարարությունը, որի 9-րդ կետն ասում է հետևյալը. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։
Համադրենք այս երկու տեքստերը և տանք պարզ տրամաբանական հարց. եթե խոսք չի գնում միջանցքի մասին, այլ պարզապես սովորական տրանսպորտային տեղաշարժ է (օրինակ՝ ՀՀ A սահմանային անցակետից ադրբեջանական մեքենան մտնում է ու դուրս է գալիս ՀՀ B սահմանային անցակետից), ինչո՞ւ է այդ տեղաշարժը հսկվում ոչ թե ՀՀ կողմից, այլ ՌԴ Սահմանապահ ծառայության» և ինչու պետք է առանձին շեշտվի դրա մասին պատերազմն ամփոփոխ հայտարարության տեքստում։
Երկրորդ. ուշադրություն դարձրեք, որ ճիշտ նույն ձևակերպումն է օգտագործված նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ Լաչինի միջանցքի համար. «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։
Այսպիսով, ՀՀ վարչապետը լեզվաբանության մակարդակում չի ստում, որ տեքստում գրված չեն «Մեղրի» ու «միջանցք» բառերը։
Սակայն նա ՍՏՈՒՄ է՝ հերքելով, որ Սյունիքով անցնելու է Ադրբեջան-Նախիջևան ճանապարհային ուղի, որը ոչ այլ ինչ է, քան միջանցք։
Եվ բոլորովին նշանակություն չունի, որ այդ միջանցքի անունը ՀՀ վարչապետը չի դնում միջանցք։ Փոխարենը՝ դա անում են այն երկրները, որոնք օգտվելու են դրանից՝ Թուրքիան և Ադրբեջանը՝ անվանելով այն «Նախիջևանի միջանցք» (այդ մասին տե՛ս երեկվա գրառումս
Ցավոք, հայաստանցիների մեծ մասը չի հասկանում, թե ինչ աղետ է լինելու Մեղրիի միջանցքի բացման դեպքում։ Հայաստանի անկումը շարունակվում է։
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը