Էկոնոմիկայի նախարարն ասում է. «Մենք տեսնում ենք վիճակագրական տվյալներից և շուկայից, որ մարդկանց եկամուտներն այնքան չեն ընկել, ինչքան սպառողունակ են, այսինքն մարդիկ ուղղակի փողը չեն ծախսում»: Իբր «մարդկանց տրամադրությունն ընկել է»:
Մարդիկ կան, որ միշտ էլ քիչ են ծախսել, որովհետև քիչ են վաստակել կամ քիչ են վճարվել: Թունելի Հակոբը դեռ տարիներ առաջ էր ասում, որ միս ու կարտոշկա ուտողները տարբեր են, բայց դե նա նախկին էր, սև ու հագահեղափոխական: Իսկ ի՞նչ են արել մեր հեղափոխական թավիշցիները, որ այդ մարդկանց գնողունակությունը բարձրանա, 3000 դրամով թոշա՞կն են բարձրացրել ու նստեցրել ՀԴՄ ասեղի վրա: Համաձայնվեք, որ թույլ փաստարկ է: Այ, որ մի քանի հարյուր հոգի սկսել են աստղաբաշխական աշխատավարձեր, պրեմիաներ ու հավելավճարներ ստանալ, դա թաքցնել հնարավոր չէ: Բայց դրանք էլ են վախենում իրենց փողերը ծախսել, որովհետև կուտակում են սև օրվա համար՝ լավ իմանալով, որ դա անխուսափելի է՝ իրենք հո գիտեն, թե ինչ է կատարվում իրենց իշխանության հետ: Այո կան մարդիկ, ովքեր վախենում են փող ծախսել՝ ա՛յս երկրում փող ծախսել: Նրանք էլ սպասում են, որ սահմանները բացվեն ու թռնեն մոսկվաներ ու փարիզներ: Մի մասն էլ ոչ միայն այս երկրում դադարել են փող ծախսել, այլև արտահանում են իրենց կապիտալն այլ երկրներ:
Էկոնոմիկայի նախարարը գիտի, որ փող քիչ է ծախսվում, բայց վախենում է ճշմարիտ պատճառներն ասել: Նարա բիզնես կյանքում միշտ էլ սպառումը պայմանավորված է եղել սպառողի տրամադրությամբ, որովհետև վաճառող է եղել, ուղղակի վաճառող:
Ուղղակի վաճառողի տրամաբանությունը