Կարծիք

08.01.2021 15:07


Իլհամի «ոչնչության» հերթական մանիպուլյացիաները

Իլհամի «ոչնչության» հերթական մանիպուլյացիաները
Հայաստանի վարաչապետի աթոռին զմռսված դավաճանը կրկին գրառում է կատարել և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո, իբրև թե, ինչ-որ առաջնահերթությունների մասին է խոսում...
Այս մանիպուլյատիվ գրառումով ազգադավ տականքը չի հերքում, որ հունվարի 11-ին Մոսկվայում ինչ-որ նոր դավադիր փաստաթուղթ է ստորագրելու Իլհամի հետ, ով իրեն ոչնչություն է անվանում... Դավաճան Նիկոլը նաև բացարձակ չի հերքում նախատեսվելիք այդ փաստաթղթի տեքստի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած մանրամասները՝ նոր տարածքներ Ադրբեջանին զիջելու, Արցախից հայկական բանակի դուրս բերման, այսպես կոչված «Մեղրի միջանցքի» և շատ այլ վտանգավոր և հակահայ կետերի վերաբերյալ...
Ազգադավն իր բառախաղերով հերթական դավաճանությունը թաքցնում է գերիների և զոհվածների հետ վերադարձի մանիպուլյատիվ խոստումներով...
Իլհամի կողմից նվաստացված Նիկոլը չի կարող պատշաճ ներկայացնել Հայաստանը և քանի դեռ դա մեր երկրի վարչապետն է, Իլհամն այդ դավաճանից ստանալու է այն ամենն ինչ ցանկանա...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը