Կարծիք

08.01.2021 13:07


Նիկո՛լ, հերիք է մարդկանց մոլորեցնես քո բառախաղերով

Նիկո՛լ, հերիք է մարդկանց մոլորեցնես քո բառախաղերով

Նիկո՛լ, հերիք է մարդկանց մոլորեցնես քո բառախաղերով: Հիմա էլ քո կեղտոտ խաղերը գցում ես մեր ՏՂԵՐՔԻ ու իրանց թափված արյան վրա, թե բա արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը:

Մեջբերում ստահակ ու դավաճան Նիկոլի վերջին գրառումից.

«Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն:

Հարց քեզ ստահակ Նիկո՛լ. արդյոք պայմանագրի մեջ կար Շուռնուղը կամ Խցաբերդը և այլն....

Մեջբերում երկրորդ.

Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը:

Ասեմ քեզ Նիկո՛լ, պայմանագրի 8-րդ կետի մեջ չկա «պատանդ» բառ, կա «ձերբակալված» անձինք, այս բառերը իմաստով շատ տարբեր են իրարից:

Կեղտոտ խաղերիդ վերջը գալու է ու շատ շուտով, դու դատվելու ես ցմահ.... Նիկո՛լ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը