Էս մարդիկ ամեն գնով շրջանառում են հնարավոր ամեն եղանակ, միայն թե ՀՀ ինքնիշխան տարածքներն ընծայեն թշնամուն
Տարածքներ՝ հանուն խաղաղության,
Տարածքներ՝ հանուն անվտանգության,
Տարածքներ՝ հանուն գերիների։
Էս մարդիկ ամեն գնով շրջանառում են հնարավոր ամեն եղանակ, միայն թե ՀՀ ինքնիշխան տարածքներն ընծայեն թշնամուն։ Անխոս՝ ոչինչ կյանքից թանկ չէ, սակայն ես երբեք չեմ կիսել այդ թվում նաև ըստ մեր Սահմանդարության՝ մարդը բարձրագույն արժեք է ձևակերպումը, և հիմա, ցավոք, լավագույնս արդարացված է էդ մասով դիրքորոշումս, հատկապես այս պայմաններում, երբ սույն իշխանությունը, որն էմոցիոնալ մանիպուլյացիաների, դիասակարկման, հանուն դավաճանական ծրագրի վերջնական կյանքի կոչման՝ մարդկանց կյանքերով խաղալու վարպետ է։ Հիշենք թեկուզ Մարտի 1 ֊ի զոհերին, որոնց, սևազգեստ մայրերի բողոքների ֆոնին ու ի հեճուկս դրանց,《գնեցին》, ապա վերավաճառեցին տուժողների իրավահաջորդներին, ինչ է թե մի երկու դատական նիստի ընթացքում էմոցիոնալ ֆոն ապահովվի ու《ջուր գործով》, որն ըստ գերագույն դավաճանի ամբողջապես բացահայտված էր դեռ 2018թ. օգոստոսի 17 ֊ին, ատելություն գեներացվի օրենքի ամենախայտառակ ոտնահարումներով մեղադրյալի աթոռին գտնվողների նկատմամբ։ Պատկերացրեք՝ Նիկոլի դավաճանական, բայց և աղիողորմ ելույթները, որոնցով ավարտելու է դավաճանությունը՝ դա վերստին《արդարացնելով》մարդկանց կյանքերով։
Պետությունը հանուն խաղաղության չի պետականամաշվում՝ քիչ ֊ քիչ զիջումներ անելով, (հենց էս սխալն ենք դարեդար կրկնել, դարձել մի բուռ) պետությունն անվտանգությունն ապահովում է ուժեղ տնտեսությամբ ու մարտունակ բանակով, ոչ թե սեփական տարածքները բզկտելով, պետության քաղաքացու կյանքի համար տարածք չեն զիջում՝ ինչպես բնակչությունն, այնպես և տարածքը պետության գոյության իմաստով կարևորագույն կոմպոնենտ է, վերջին հաշվով այս տրամաբանությամբ եթե մի փոքր ուժեղ սպառնան ու մի քիչ էլ ավել ջանան մարդկանց գերեվարել, շատ շուտով կզիջենք ողջ պետությունը՝ հանուն պետության խաղաղության, անվտանգության ու բնակչության, կստացվի մարդիկ կապրեն անվտանգ ու խաղաղ, բայց ոչ անկախ պետությունում։
Մեծագույն հարգանքով ամեն մարդու կյանքի իրավունքի նկատմամբ, թերևս բացի պետական դավաճաններից, բայց պետությունն ինքը պետք է մարդկանց կյանքի իրավունքը երաշխավորի և ոչ սեփական տարածքներն աճուրդի հանի, հատկապես, երբ այդ խնդիրը հնարավոր է իրականացնել պետականակենտրոն ու ճկուն դիվանագիտությամբ՝ միջազգային իրավակարգավորումներին համապատասխան։
Մինչևիսկ սեփական կյանքս պետության մի քառակուսի մետրից թանկ չէ՝ ոչի՛նչ, ոչի՛նչ թանկ չէ պետությունից, իսկ պետությունը, որը հանուն անվտանգության, խաղաղության կամ նույնիսկ սեփական քաղաքացու կյանքի տարածք է զիջում, պարզապես չպետք է գոյություն ունենա. ընտրեք՝ պետությո՞ւնն է մեզ պահում, թե՞ մենք պետությունը։
Էս մարդիկ ամեն գնով շրջանառում են հնարավոր ամեն եղանակ, միայն թե ՀՀ ինքնիշխան տարածքներն ընծայեն թշնամուն