Պետք է պայքարել այնքան, քանի դեռ դավաճանն ու իր խմբակը իշխանության են, իսկ սրանց քաղաքական վախճանը շատ մոտ է ու անխուսափելի
Հասկանալի պատճառներով ընդդիմությունից ակնկալիքները շատ են, հայրենիքի գոյության և ապագայով մտահոգ բազմաթիվ քաղաքացիների մոտ այս օրերին կրկին տագնապի նոր ալիք է բարձրացել` ամսի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը ընդհառաջ: Այո, օբյեկտիվ են ակնկալիքները, բայց և ակնկալողներն էլ ճիշտ կլինի ընդդիմության դեմ ավելի արմատական քայլերի պահանջներ դնելուց առաջ իրենք իրենց հարց տան, թե իրենք քանի անգամ են մասնակցել բողոքի ակցիաներին և որքան վճռականություն են ցուցաբերել: Ֆեյսբուքում գրառումներ անելով, մեկ ու մեջ հանրահավաքների մասնակցելով կամ տանը նստելով` ակնկալել կամ դժգոհել, թե սրբապիղծ Նիկոլից չենք ազատվում` մեղմ ասած լուրջ ու ազնիվ չէ` առնվազն այն կուսակցությունների, ուժերի ու անհատների նկատմամբ, որոնք, ամենօրյա ռեժիմով հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, դավաճանին հեռացնելու համար`անում են առավելագույնը: Ժեխապետ Նիկոլի հրաժարականը պահանջող արժանապատիվ քաղաքացիներ` երբ բոլորս միաժամանակ դուրս գանք փողոց, այն օրն էլ վերջնականապես կփլվի քայլառաստների ճաքեր տված խմբակը, իսկ քանի դեռ այդ օրը չի եկել` թեկուզ ազնիվ մղումներով ջուր մի լցրեք այս պիղծ իշխանության ջրաղացին:
Պետք է պայքարել այնքան, քանի դեռ դավաճանն ու իր խմբակը իշխանության են, իսկ սրանց քաղաքական վախճանը շատ մոտ է ու անխուսափելի: Ժեխապետը վռնդվելու է, լավ է լինելու, հուսահատվել պետք չէ:
Պետք է պայքարել այնքան, քանի դեռ դավաճանն ու իր խմբակը իշխանության են, իսկ սրանց քաղաքական վախճանը շատ մոտ է ու անխուսափելի