Անհետ կորած զինծառայողների հարազատները դադարեցրել են նստացույցը Էջմիածնի զորամասի մոտ, նրանց ոչ ոք չի ընդունել
Անհետ կորած զինծառայողների հարազատները, որոնք նախօրեին Էջմիածնի զորամասի մոտ նստացույց էին սկսել, կեսգիշերն անց դադարեցրել են այն։ Նրանց զորամասի հրամանատարական կազմից ոչ ոք չի ընդունել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը։
«Գիշերը 1-ի կողմերը տուն ենք եկել, հիմա որոշում ենք նորից գնալ։ Քիչ առաջ ինձ զանգել են, ասել, որ չգնանք, տեսնեն՝ ի՞նչ է լինելու։ Արդեն 81-րդ օրն է՝ դեռ պետք է տեսնենք, թե ինչ է լինում։ Ո՛չ Կառավարությունը, ո՛չ Պաշտպանության նախարարությունը մեզ ստույգ պատասխան այդպես էլ չտվեց, ոչ մեկ չուզեց մեր երեխեքի մասին անհանգստանալ, որովհետեւ իրենց երեխաները իրենց կողքն են։ Իրենք թքած ունեն անհետ կորած զինվորի, նրանց ընտանիքի վրա։ Երեկ մենք նստացույց արեցինք, կրակ վառեցինք, մինչեւ կեսգիշեր մնացինք, հիմա արդեն այլ քայլերի ենք պատրաստ։ Հասկանո՞ւմ եք՝ մենք չենք ուզում անշնորհքություններ անել, ուզում ենք, որ այս հարցը սիրուն ձեւով լուծվի։ Իրենք թող հասկանան, որ մենք էդհնարավորությունը չունենք հարցը լուծելու, եթե ուսադիրներ ունենայինք, հաստատ էդ հարցը մենք կկարողանանք լուծել։ Իսկ եթե իրենք ուսադիր ունեն ու չեն կարողանում լուծել, ուրեմն թող վայր դնեն ուսադիրները եւ ասեն՝ ժողովուրդ ջան, մենք անզոր ենք»,-ընդգծեց Անահիտ Ադոյանը։
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար ակցիաներ էին անում զորամասի, Կառավարության եւ ՊՆ դիմաց, պահանջելով, որպեսզի Զանգելանի տարածքում սկսվեն որոնողական աշխատանքերը։ Ըստ նրանց՝ իրենց զինծառայողներն այդ տարածքում են անհետ կորել։
Անհետ կորած զինծառայողների հարազատները դադարեցրել են նստացույցը Էջմիածնի զորամասի մոտ, նրանց ոչ ոք չի ընդունել
Անհետ կորած զինծառայողների հարազատները, որոնք նախօրեին Էջմիածնի զորամասի մոտ նստացույց էին սկսել, կեսգիշերն անց դադարեցրել են այն։ Նրանց զորամասի հրամանատարական կազմից ոչ ոք չի ընդունել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը։
«Գիշերը 1-ի կողմերը տուն ենք եկել, հիմա որոշում ենք նորից գնալ։ Քիչ առաջ ինձ զանգել են, ասել, որ չգնանք, տեսնեն՝ ի՞նչ է լինելու։ Արդեն 81-րդ օրն է՝ դեռ պետք է տեսնենք, թե ինչ է լինում։ Ո՛չ Կառավարությունը, ո՛չ Պաշտպանության նախարարությունը մեզ ստույգ պատասխան այդպես էլ չտվեց, ոչ մեկ չուզեց մեր երեխեքի մասին անհանգստանալ, որովհետեւ իրենց երեխաները իրենց կողքն են։ Իրենք թքած ունեն անհետ կորած զինվորի, նրանց ընտանիքի վրա։ Երեկ մենք նստացույց արեցինք, կրակ վառեցինք, մինչեւ կեսգիշեր մնացինք, հիմա արդեն այլ քայլերի ենք պատրաստ։ Հասկանո՞ւմ եք՝ մենք չենք ուզում անշնորհքություններ անել, ուզում ենք, որ այս հարցը սիրուն ձեւով լուծվի։ Իրենք թող հասկանան, որ մենք էդ հնարավորությունը չունենք հարցը լուծելու, եթե ուսադիրներ ունենայինք, հաստատ էդ հարցը մենք կկարողանանք լուծել։ Իսկ եթե իրենք ուսադիր ունեն ու չեն կարողանում լուծել, ուրեմն թող վայր դնեն ուսադիրները եւ ասեն՝ ժողովուրդ ջան, մենք անզոր ենք»,-ընդգծեց Անահիտ Ադոյանը։