Կարծիք

08.01.2021 14:27


Եթե դուք ունեք պատրանք ադրբեջանցիների հետ համատեղ խաղաղ և ապահով բնակեցման կամ շփման վերաբերյալ, զգոն եղեք

Եթե դուք ունեք պատրանք ադրբեջանցիների հետ համատեղ խաղաղ և ապահով բնակեցման կամ շփման վերաբերյալ, զգոն եղեք

Եթե դուք ունեք պատրանք ադրբեջանցիների հետ համատեղ խաղաղ և ապահով բնակեցման կամ շփման վերաբերյալ, երևի անիմաստ ա ձեզ պատմել հազարավոր հայատյացության դրսևորման դրվագների մասին, խոշտանգումների, սպանությունների, վայրագությունների մասին։

Անիմաստ ա բացատրել այդ հայատյացության հիմքերը ու պատճառները, որոնք ոչ մի տեղ չեն կորել նոյեմբերի 9-ից հետո, այլ հակառակը՝ վախը անցել է և ինքնավստահության ու անպատժելիության զգացողություն առաջացել իրենց մոտ։

Բայց ժամանակը, հանգամանքները ու նոր գալիք բախումները ձեզ, ցավոք, պրակտիկ դաս կտան։ Կհամոզվեք, որ սխալվել եք, գուցե նույնիսկ սեփական մաշկի վրա դա զգալով։

Բայց, ամեն դեպքում, զգոն եղեք...

***

Զուտ հիշեք, որ հանրությանը չեն պատմում ամսի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը, պատճառը, առիթը և հետևանքները։
Չեն պատմում, որովհետև հանրությունը չի պահանջում հաշվետու լինել։ Մեծամասնության լուռ համաձայնությամբ ու հանցավոր անգործության արդյունքում ա դա արվում։

Անժելա Էլիբեկովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը