Էմմիի «Եվրատեսիլը» և Սերժ Սարգսյանի «գյուլատեսիլը»
Մայիսի 10-ին Դյուսելդորֆ քաղաքում կայացավ «Եվրատեսիլ» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր երգչուհի Էմմին:
Ստացվեց այնպես, որ 10 թիվն անհաջող դուրս եկավ նաև Էմմիի համար, ինչպես Սերժ Սարգսյանի համար 2009–ի հոկտեմբերի 10-ը:
«Եվրատեսիլյան» քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ մրցույթի հաջորդ փուլ չեն անցել Հայաստանն ու Թուրքիան: Արդյոք սա ուղակի զուգադիպությո՞ւն էր: Շատ ծայրահեղ կհնչի այն կարծիքը, որ մրցույթի օրը Եվրոպան կրկին փորձեց ցույց տալ Հայաստանին և Թուրքիային իր անելիքը, բայց, այնուամենայնիվ, այստեղ կարելի է գտնել ճշմարտության մասնիկ:
Եկեք այժմ դիտարկենք Էմմիի հետ կատարվածը՝ զուգահեռներ անցկացնելով Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետ։
Եթե հիշում եք, 2008–ին կայացած նախագահական ընտրություններում ոչ օրինական ընտրված նախագահը, չունենալով հանրային հենարան և լինելով «ճկուն» քաղաքական գործիչ, նախաձեռնեց հայ–թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, որի դառը պտուղները մինչ այսօր վայելում է հայությունը: Նույն ուղին ընտրեց նաև երգչուհի Էմմին, ով, 2010–ին տեղի ունեցածի համար նեղացած լինելով գրեթե ողջ հայկական շոու–բիզնեսից, արեց ամեն հնարավորը, որպեսզի «Եվրատեսիլ» 2011-ի Հայաստանի ներկայացուցիչն ինքը լինի: Բոլորս հիշում ենք՝ ինչպես անցավ Հայաստանի եվրատեսիլյան նախընտրական փուլը՝ առանց հանրային կարծիքը հաշվի առնելու և առանց մրցակցության: Փաստորեն, զայրացած Էմմին հանրային հենարան չունենալը փորձեց կոմպենսացնել Եվրոպայում:
Սերժ Սարգսյանի վարած «ֆուտբոլային» դիվանագիտությունը հանգեցրեց նրան, որ այսօր մենք եվրոպական երգի սովորական մրցույթի շնորհիվ կարողանում ենք տեսնել, թե ինչպիսի ջրբաժան է (Լևոն Տեր-Պետրոսյանի ականջը կանչի) առաջացել Հայաստանի և սփյուռքի (կամ, ինչպես կասեր, իմաստասեր վարչապետը՝ Հայկական աշխարհի) միջև: Միգուցե հենց այս ջրբաժանն էլ համարվում է Էմմիի պարտության գլխավոր պատճառներից մեկը, բայց, այնուամենայնիվ, պետք է հիշել շատ կարևոր մի սկզբունք՝ ըստ որի, եթե չունես ներքին կայունություն և հենարան, ապա պետք չէ այն փնտրել հարևանների ծոցում:
Պարտվելով դրսում՝ Սերժ Սարգսյանն այժմ փորձում է ներքին հենարան գտնել ի դեմս նոր դհոլ Լևոն Տեր–Պետրոսյանի։ Իսկ ի՞նչ կանի Էմմին, որպեսզի ռեաբիլիտացվի Հայաստանում։ Եթե նա գնա Սարգսյանի ճանապարհով, ապա պետք է «դուետ» մտնի Եվա Ռիվասի հետ, բայց դա կլինի «երկխոսություն» ու հազիվ թե դա Էմմիին պատիվ բերի։
Ամեն դեպքում ինչ էլ որ անի Էմմին՝ ճիշտը Սերժ Սարգսյանի օրինակին չհետևելն է և արհեստական «երկխոսությունների» չգնալը, իսկ ինչ վերաբերում է դհոլին, ապա երգչուհին այն կարող է օգտագործել իր երգարվեստում որպես ազգային գործիք։
Այս ամենով հանդերձ, Էմմիին մաղթում ենք նորանոր հաջողություններ:

Հարություն Խաչիկյան