«ԶԼՄ-ների ազդեցությունը պատանիների և դեռահասների վրա» թեմայի շուրջ «Հայելի» ակումբում բանավիճել են ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, գրող Մարինե Պետրոսյանը և հոգեբանական գիտությունների դոկտոր Սվետլանա Հարությունյանը։
-Դժվար է միանշանակ ասել, թե ինչ ազդեցություն են թողնում ԶԼՄ-ները պատանիների վրա։ Այդուամենայնիվ, կարող եմ միանշանակ ասել, որ ոչ մի զտում այսօր հեռուստատեսությունը չի կատարում։ Ամբողջականացնելով կարող եմ ասել, որ մենք ունենք ինֆորմացիոն էկոլոգիայի խնդիր,-ասել է հոգեբանը։
Գրող Մարինե Պետրոսյանը չի համաձայնել վերոնշյալի հետ՝ ասելով, որ, էսթետիկական ցենզուրա պահանջելով, մենք փակում ենք ազատ արտահայտվելու բոլոր հնարավորությունները։
Խոսելով հեռուստատեսությունից ներկայացվող հերոսների դրական և բացասական կերպարների մասին, Մարինե Պետրոսյանն ասել է, թե իր համար դրական կերպարը Հյուսիսային պողոտայում ապստամբող, ոստիկանի հետ վիճաբանող տղան է, բայց իր նկատած այդ դրական կերպարի մասին ինքը չի կարող ֆիլմ ցուցադրել հեռուստատեսությամբ, քանի որ թույլ չեն տա։
Սվետլանա Հարությունյան. «Մենք ունենք ինֆորմացիոն էկոլոգիայի խնդիր»