Մեկնաբանություն

08.01.2021 00:40


Հայատյաց, գլխակեր հողատուն նոր աղետներ է պատրաստում

Հայատյաց, գլխակեր հողատուն նոր աղետներ է պատրաստում

Ոչ միայն ոչնչով չհիմնավորված, այլև ամենադաժան իրողություններով ակնհայտորեն հերքված, բայցև «նիկոլապողոսների» կողմից ակտիվորեն շրջանառվող կաղապարներ կան, թե՝ «նիկոլը փրկիչ է, կյանքեր փրկեց», «նիկոլը խաղաղություն է բերել, էլ պատերազմ չի լինի, իսկ նրա հեռացումը պահանջողները պատերազմ են ուզում» և այլն: Գոնե ֆեյսբուքներում հանդիպած կլինեք դա ասողների ու իրենց կուռքի նման դատարկ այդ կաղապարներին, ինչպես էլ չլինի:

Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է:

Սկսենք նրանից, որ նիկոլ փաշինյանն ու նրա դրածո իշխանությունն արեցին ամեն ինչ, որպեսզի Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը տապալվի, մտնի այնպիսի փակուղի, որից հետո կարող է ընթանալ միմիայն պատերազմի տեսքով:

Երկրորդ, փաշինյանի իշխանությունն արեց ամեն ինչ, որպեսզի այդ պատերազմին Արցախի ՊԲ-ն ու առհասարակ Հայոց բանակը մոտենան հնարավորինս կազմաքանդված կառավարման և խախուտ վիճակում: Անձամբ փաշինյանն ու իր կամակատարներն արեցին ամեն ինչ, որպեսզի մեր զինվորականները գրեթե զրոյական պաշտպանվածություն ունենան կամ լիովին անպաշտպան լինեն թշնամու օդային հարվածներից:

Ուղղակի զարմանալ կարելի է նաև այն հայրենակիցների ընկալման մակարդակի ու բարոյական կողնորոշիչների վրա, որոնց լեզուն պտտվում է «կյանքեր փրկող» անվանել մեկին, ում ապիկար ղեկավարության հետևանքով հազարավոր երիտասարդներ զոհվեցին, կրկնապատիկ ավելի հազարավորներ վիրավորվեցին ու հաշմվեցին: Ո՞վ է նա, այսպես կոչված՝ «գերագույն հրամանատարը», որի հրամանատարությամբ ծավալված «տարօրինակ պատերազմի» հետևանքով կան հազարավոր զոհվածներ, վիրավորներ, բազմաթիվ անհայտ կորածներ, գերիներ, հայրենիքի մի զգալի մասի կորուստ: Նա՞ է «փրկիչը», այդ հայատյաց գլխակե՞րը, այդ հողատո՞ւն:

Խաղաղության մասին: Այսինքն, այն տխմար հորինվածքի, թե նիկոլ փաշինյանն, իբր, վերջապես խաղաղություն բերեց գոնե Հայաստանի Հանրապետությանը՝ Արցախը արյամբ փաթեթավորած հանձնելով իր «կիրթ ու կառուցողական» գործակցին, մեր ժողովրդի ու մեր պետության ոխերիմ թշնամուն:

Վերջինս, այսինքն՝ ալիևը, ի դեպ, ՀՀ ԱԳ նախարար համարվող անձնավորության՝ Արցախ կատարած այցին, հոխորտացել է, թե՝ նման այցերին պետք է վերջ տրվի, ու որ չպետք է մոռանալ պատերազմի մասին: Դժվար է ավելի ակնհայտ սպառնալ պատերազմով, քան դա արել է ալիևը: Դրանից ավելի ակնհայտը կլիներ ՀՀ ԱԳ նախարարի գերեվարումը կամ նրա ավտոշարասյունը «բայրակթարահարելը»:

Թե բա՝ «նիկոլը խաղաղություն է բերել»:

Ինչպե՜ս չէ:

Ավելին, այն իրավիճակը, որ իր գործատու-գործակիցների հետ ստաղծեց և Արցախի ու Հայաստանի գլխին բերեց նիկոլ փաշինյանը՝ իր հանցավոր խմբակի հետ, ոչ միայն «խաղաղություն» չի բերել, այլև ավելի մեծ ու դաժան պատերազմի հիմքեր է ստեղծել: Եթե ալիևը հոխորտում է, ապա նրա «թելիկները» բուռը հավաքող կամ արդեն լրիվ հավաքած էրդողանը (թուրքիան) առիթ-անառիթ ցուցադրում է իր անբավարարվածությունը՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով ստեղծված իրադրությունից:

Այլ կերպ ասած՝ թշնամու ախորժակը ավելի է գրգռվել, և թշնամին, լինի Թուրքիան, թե Ադրբեջանը, չեն թաքցնում այդ ախորժակը՝ Սյունիքի ամբողջական զավթում, ըստ հնարավորության՝ Հայաստանի ամբողջական վերացում: Ու այդ ամենը՝ առավելապես նիկոլ փաշինյանի նման ապիկարի և նրա տեղական գործակիցների հետևողական ջանքերով:

Իսկ թուրքերն էլ, տեսնելով, թե ինչ կարգի «գործընկեր» են ձեռք բերել՝ ի դեմս փաշինյանի, բնականաբար, պատրվակ են փնտրում՝ պատերազմական նոր գործողություններ հրահրելու և «Հայկական հարցը» վերջնականապես լուծելու համար:

Այնպես որ, «նիկոլապողոսները» կարող են շարունակել կռապաշտել թուրքի առաջ կզած գլխակեր-հողատուին, կարող են շարունակել ապուշություններ ասել «կյանքեր փրկելու» կամ «խաղաղություն բերելու» մասին: Դրանից սպառնալիքները չեն չեզոքանալու, ողբերգական հետևանքները չեն վերանալու:

Կռապաշտեն-չկռապաշտեն, քանի դեռ ՀՀ վարչապետ է համարվում հայատյաց-գլխակեր-հողատուն, սպասեք միմիայն նորանոր աղետների և կորուստների:

նիկոլի և նրան պաշտող «նիկոլապողոսների» հետ Հայաստանն ու մնացյալ հայությունը միայն մեկ տեղ կարող են «գնալ»... դեպի իսպառ ոչնչացում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը