Ադրբեջանցիները թալանում են Հադրութը և առցանց վաճառում ապրանքները
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր և Meydan TV-ի համահիմնադիր Հաբիբ Մունթազիրը նշել է, որ արդեն մի քանի շաբաթ Մարտունու շրջանի գրավված գյուղերից և Հադրութից հանվում են խոշոր եղջերավոր անասուններ, տոննաներով ցորեն, սարքավորումներ և այլն: Ապրանքները թալանվում են գործադիր իշխանությունների, ոստիկանապետերի մակարդակով և քաղաքացիներին վաճառվում բջջային տարբերակով (այսինքն՝ առցանց), իսկ երբեմն էլ՝ փոքր խանութներում:
«Եթե ԱԱԾ-ն, գլխավոր դատախազությունը, զինվորական դատախազությունը չեն համագործակցում գողերի և ավազակների հետ, նրանք պետք է հետաքննեն և անհապաղ ձերբակալեն այդ մարդկանց: Ադրբեջանական բանակի զինծառայողներն իրենց կյանքը չեն տվել, որպեսզի գեներալները, ոստիկանապետերը, քաղաքապետերը գողանան իրենց գրասենյակներից ավարը ու վաճառեն զինծառայողներին ու քաղաքացիներին:
Եթե այս երկրում չկան կանոններ և օրենքներ, եթե ֆեոդալիզմ է, եթե չկա պետական վերահսկողություն, ապա պետք է լինի հասարակական վերահսկողություն. փորձենք պահանջել՝ որպես ժողովուրդ»,-գրում է լրագրողը:

Աղբյուրը՝ yerkir.am