Կարծիք

07.01.2021 15:07


Պատերազմում պարտվելու բազմաթիվ պատճառներից մեկը առանց դաշնակից մնալն էր

Պատերազմում պարտվելու բազմաթիվ պատճառներից մեկը առանց դաշնակից մնալն էր
Պատերազմում պարտվելու բազմաթիվ պատճառներից մեկը առանց դաշնակից (կարող եք դաշնակից բառը փոխարինել որոշակի ընդհանուր շահեր ունեցող երկիր արտահայտության հետ) մնալն էր։ Ու մինչդեռ դավադրապաշտության տեսություններ են հյուսվում միջազգային խաղերի մասին, փոքրիկ հիշեցումներ անեմ։
2018 թվական, հուլիսի 26։ ՀՀ-ն հետ է կանչում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և նրան առաջադրվում է մեղադրանք ՔՕ 300.1 հոդվածով։
2018 թվական, դեկտեմբերի 27։ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին կալանավորելու մասին Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատասխանում է, որ «Ցավում եմ, որ այդպիսի ընկերներ ունեք»։
2019 թվական, հուլիս։ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության վերադարձի հարցի էլեկտրոնային քվեարկության ժամանակ ՀՀ պատվիրակությունից կողմ են քվեարկում ԲՀԿ և ԼՀ ներկայացուցիչները, իշխանական պատգամավորների մի մասը չի մասնակցում քվեարկությանը, իսկ պատվիրակության՝ իշխող կուսակցության ներկայացուցիչ ղեկավարը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, «պատահաբար» դեմ է քվերակում (2 անգամ է պատահաբար դեմ քվեարկում, որովհետև քվեարկելուց հետո պետք է հաստատես քվեարկությունը)։
2018 թվական, նոյեմբեր։ Եվրոմիության պատժամիջոցներից հետո Հայաստանում սառեցվում են իրանական հաշիվները։
2019 թվական, հունվարի 16։ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը ԱԺ բարձր ամբիոնից Իրանին անվանում է «Ավտորիտար բնույթի երկիր»։
2020 թվական, հունիսի 12։ Հայաստանը միանում է ԱՄՆ պետքարտուղարության ստեղծած «Կրոնական ազատության միջազգային ալյանս»-ին։ Ալյանսը մեծամասամբ Չինաստանում բնակվող մահմեդական ազգերի «պաշտպանության» համար է։ «Կրոնական ազատության միջազգային ալյանս» = հակաչինական ալյանս։
Ես Ձեզ վստահեցնում եմ, որ ի տարբերություն ՀՀ հպարտ քաղաքացիների, վերոնշյալ երկրների արտաքին գերատեսչություններում շատ լավ հիշում են մի քանի տարի վաղեմության դեպքերը, նամանավանդ, երբ իրենց երկրի շահերին ինչ-որ ձև հարվածում ես։ Հիմա ինքներդ դատեք՝ պատերազմում առանց դաշնակցի մնալը միջազգային խաղեր էին, թե իշխող ուժի տգիտության, անհեռատեսության ու միտումնավոր վարած քաղաքականության արդյունք։
Ռոբերտ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը