ԱՄՆ-ում ինչպես ՀՀ-ում՝ «Պողոսը» մտավ Սենատ (մեր հատուկ ռեպորտաժը Վաշինգտոնից)
ԱՄՆ–ում ամեն ինչ խառնվել է իրար։ Դժվար է ասել, թե ովքեր են նախկինները, ովքեր՝ նորերը, ովքեր են պիցայակերները, ովքեր՝ գըմփ–գըմփ–հո՛ւ անողները, ով է աթոռից կառչածը, իսկ ով՝ «ժողովրդի» նախագահը։
Դոնալդ Թրամփը դեռ աջ ձեռքը բինտով չի փաթաթել ու վրան կնոջ կարմիր պամադայով սրտիկ չի նկարել, բայց ամեն ինչ կարող է գնալ դրան։
79–ի մեջ մտնող Ջո Բայդենը գտնում է, որ 74 տարեկան Թրամփը ջահելություն է անում՝ իր կողմնակիցներին գրոհել տալով Կապիտոլիումի վրա։
«Պետք է մեծերին հարգել»,–ասել է Բայդենը, ում վրա հայաստանցի Նիկոլը, չգիտես ինչու, հույս է դրել։
Ամերիկյան պողոսները գրոհել են ԱՄՆ սենատի շենքը, մտել տարածք, գույք վնասել, Նիկոլի սիրելի օծանելիքը թռցրել։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ սենատի շենք մտածները Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն են, իսկ ԱԱԾ–ն մի անկապ ռեպորտաժ է պատրաստել այդ թեմայով։ Քոչարյանի կողմնակիցներ Նարեկ Մանթաշյանն ու Սերգո Խառատյանը կանչվել են հարցաքննության ԱՄՆ ֆեդերալ դատախազություն։ ՀՀ գլխավոր դատաՂազ Արթուր Դավթյանն իր էժանագին ծառայություններն է առաջարկել ամերիկյան գործընկերներին։
Բայդենի կողմնակիցները դժգոհ են Թրամփի նիկոլությունից։
«Տենց գրոհող էիք, գնայինք Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գրոհեիք, ա՛յ 5–դոլարով միտինգի եկողներ ու հպարտներ»,–հայտարարում են Բայդենի կողմնակիցները։
«Նախկինին վերադարձ չի՛ լինելու»,–ասում են թրամփենք։
Թրամփի կինը՝ Մելանյան, Ալյասկայում նախաձեռնել է հեղափոխականների «Խեռատո» ջոկատի ձևավորումը և հայտարարել, որ շուտով կմիանա Վաշինգտոնի իր եղբայրներին, քույրերին ու անհայտ սեռի մյուսներին։
Իվանկա Թրամփը հերթական գրառումն է արել սոցցանցում ու կրկին աչքի ընկել մարիամիկությամբ, այն է՝ մեջընկածությամբ, բայց Ցուկին արգելափակել է նրա էջը՝ հերթական անգամ ցույց տալով, որ Ֆեյսբուքը ժողովրդավարության, զուտ սոցիալական շփման ինստիտուտներից է։
Ցուցարարները տարածք են մտել ՆիկոլիՋոկերի նկարը ձեռքներին՝ նշելով, որ իրենք գանդյակգանդիստ են՝ Գանդիի բաց ձեռքերի պայքարի հետևորդներ։
Տարածքում որևէ մեկը չի տեսել Վարդգես Գասպարիին պառկած բողոքելիս, քանզի Գասպարին թաց տեղ պառկող չի, ձրի պառկող չի։
Անգլիաներում վարակվելու «ատմազկայով» Հայաստաանից թռած Արմեն Սարգսյանը դեռ չի կողմնորոշվում, թե ում շնորհավորի՝ Բայդենի՞ն, Թրամփի՞ն, թե՞ Ջոկերին։
«Կենտրոն» հեռուստաընկերությունը պարիտետը պահելու և շառից–փորձաքից հեռու մնալու համար ցույց է տվել Թրամփի, Բայդենի ու Ծառուկյանի ուղերձները։ «Նա վսյակի» նաև Նիկոլի ուղերձը։
Թրամփը համոզմունք է հայտնել, որ Բայդենի հետևում կանգնած են նախկին նախագահներ Բուշն ու Քլինթոնը։ Վերջիններս հերքել են իրենց մասնակցությունը Բայդենի ընտրության հարցում, բայց նաև չեն թաքցրել իրենց տեսակետը Թրամփի մասին։
«Թրամփը քաղաքական դիշովկա է»,–նշել են ԱՄՆ նախկին նախագահները։
Կրեմլում ուրախությունից մեռնում են ու չարախնդում։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում առկա հակամարտությունը պետք է բավարարի Թրամփի ժողովրդին, Բայդենի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին։
Ոչ մեկ չի հասկացել, թե ինչ կապ ունի Ադրբեջանի ժողովուրդը ԱՄՆ ներքաղաքական հակամարտության հետ, որ մի հատ էլ բավարարվի, բայց դե Նիկոլն ամեն դեպքում ուզում է բավարարել Ադրբեջանի ժողովրդին։
Մի խոսքով, ԱՄՆ–ում ինչպես ՀՀ–ում։ Ամերիկացիք հնձում են այլ երկրներում իրենց ցանածը։ Մի տնից չենք, մի հալի ենք։

Ցուցարարները տարածք են մտել Նիկոլի Ջոկերի նկարը ձեռքներին՝ նշելով, որ իրենք գանդյակ գանդիստ են՝ Գանդիի բաց ձեռքերի պայքարի հետևորդներ։
Տարածքում որևէ մեկը չի տեսել Վարդգես Գասպարիին պառկած բողոքելիս, քանզի Գասպարին թաց տեղ պառկող չի, ձրի պառկող չի։
Անգլիաներում վարակվելու «ատմազկայով» Հայաստաանից թռած Արմեն Սարգսյանը դեռ չի կողմնորոշվում, թե ում շնորհավորի՝ Բայդենի՞ն, Թրամփի՞ն, թե՞ Ջոկերին։
«Կենտրոն» հեռուստաընկերությունը պարիտետը պահելու և շառից–փորձաքից հեռու մնալու համար ցույց է տվել Թրամփի, Բայդենի ու Ծառուկյանի ուղերձները։ «Նա վսյակի» նաև Նիկոլի ուղերձը։
Թրամփը համոզմունք է հայտնել, որ Բայդենի հետևում կանգնած են նախկին նախագահներ Բուշն ու Քլինթոնը։ Վերջիններս հերքել են իրենց մասնակցությունը Բայդենի ընտրության հարցում, բայց նաև չեն թաքցրել իրենց տեսակետը Թրամփի մասին։
«Թրամփը քաղաքական դիշովկա է»,–նշել են ԱՄՆ նախկին նախագահները։
Կրեմլում ուրախությունից մեռնում են ու չարախնդում։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում առկա հակամարտությունը պետք է բավարարի Թրամփի ժողովրդին, Բայդենի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին։
Ոչ մեկ չի հասկացել, թե ինչ կապ ունի Ադրբեջանի ժողովուրդը ԱՄՆ ներքաղաքական հակամարտության հետ, որ մի հատ էլ բավարարվի, բայց դե Նիկոլն ամեն դեպքում ուզում է բավարարել Ադրբեջանի ժողովրդին։
Մի խոսքով, ԱՄՆ–ում ինչպես ՀՀ–ում։ Ամերիկացիք հնձում են այլ երկրներում իրենց ցանածը։ Մի տնից չենք, մի հալի ենք։
«7 օրի» պողոսագիտության բաժին
Վաշինգտոնից