Քաղաքական

07.01.2021 14:40


Ըստ ամենայնի, Մեղրին պատրաստվում է տալ թուրքերին․ Արամ Գարբրելյանով

Ըստ ամենայնի, Մեղրին պատրաստվում է տալ թուրքերին․ Արամ Գարբրելյանով

Ալիևը հայտարարել է, որ ՌԴ-ն՝ Թուրքիայի, Հայաստանի և Իրանի հետ, կարող է օգտվել Նախիջևանի նոր տրանսպորտային միջանցքից։ Այս մասին հայտնելով իր Տելեգրամ ալիքում՝ մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովն ընդգծել է․

«Ահա դրա համար էլ դավաճանը հանդիպում է Ալիևի հետ: Ըստ ամենայնի, Մեղրին պատրաստվում է տալ թուրքերին»։

Ավելի վաղ Գաբրելյանովը հայտնել էր, որ ռուս բժիշկները ՀՀ վարչապետից արյուն են վերցրել հետազոտության համար, և նա խիստ կարանտինի մեջ է:

«Ռուս բժիշկները չեն հավատացել Փաշինյանի անձնական բժշկի՝ կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության վերաբերյալ փաստաթղթերին։ Նրանք նոր թեստ կիրականացնեն: Անալիզները նաև ցույց կտան Նիկոլի մոտ այս կամ այն շեղումների առկայությունը: Նման խիստ ընթացակարգ տեղի է ունենում կապված այն բանի հետ, որ Փաշինյանն առաջարկել է Ալիևի հետ բանակցություններն անցկացնել Մոսկվայում: Հստակ տեղեկություն, թե ինչ է պատրաստվում ստորագրել ՀՀ վարչապետն, առկա չէ: Նա անելանելի վիճակում է, կարծում եմ, պատրաստ է ամեն բանի: Սպասեք նոր տեղեկությունների»,-գրել էր Գաբրելյանովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը