Կարծիք

07.01.2021 12:47


Այ երեսպաշտներ, փաստորեն Washington Post-ը իրավունք ունի իր երկրի կայունության ու ապագայի համար մտահոգվել, մենք՝ ո՞չ

Այ երեսպաշտներ, փաստորեն Washington Post-ը իրավունք ունի իր երկրի կայունության ու ապագայի համար մտահոգվել, մենք՝ ո՞չ
Washington Post-ի խմբագրական կոլեգիան կոչ է արել անհապաղ հեռացնել նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնից՝ նշելով, որ նա է կրում Կապիտոլիումի գրոհի ամբողջ պատասխանատվությունը:
«Թրամփի պաշտոնավարման շարունակումը լուրջ սպառնալիք է ԱՄՆ ժողովրդավարության համար: Նա պետք է հեռացվի:

Նախագահը չի կարող պաշտոնավարել առաջիկա 14 օրերին»,-գրում է Washington Post-ը:

Տիկնայք և պարոնայք իշխանավորներ, գործակալական ցանցի ներկայացուցիչներ, բա որ ես և իմ շատ հարգելի կոլեգաներ, որ 5 մատի նման են ճանաչում հողատուին, գիտեն կերած բոլոր բողկերի գույները, հոգեկան վիճակը, համաձակվում ենք ասել, որ երկիրը նպատակադրված պատերազմի և պարտության տարած հողատուն պետք է հեռանա, ինչի՞ ա համապատասխան տեղներդ մրմռում, ինչո՞ւ եք պնդում, որ մենք՝ լրագրողներս մեր երկրի համար անհանգստանալու ու կարծիք հայտնելու իրավունք չունենք: Էն խոսքի ազատության պաշտպաններն էլ լրագրողի էթիկայի ինչ որ նորմեր են պեղում չգիտեմ որտեղից: Այ երեսպաշտներ, փաստորեն Washington Post-ը իրավունք ունի իր երկրի կայունության ու ապագայի համար մտահոգվել, մենք՝ ո՞չ:

Ագնեսսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը