Կարծիք

07.01.2021 20:24


Գիտեմ, իմ զգացածի կեսն էլ չեք զգում․ ես փոքրիկ, պատերազմի մեջ գտնվող երկրի զինվորի մայր էի 18-ին

Գիտեմ, իմ զգացածի կեսն էլ չեք զգում․ ես փոքրիկ, պատերազմի մեջ գտնվող երկրի զինվորի մայր էի 18-ին

Երբ մեզ մոտ կաթվածահար էին արել երկիրն ու առանց ոչինչ առաջարկելու ընդամենը մեկ կարգախոսով շատերն իրենց իսկ ընտրածին, թեկուզ ընրտակաշառքով ընտրածին, մեժում էին ու ես ու ինձ նման մարդիկ ստիպված էինք կողքից դիտել, անհանգստանալ պատերազմը մազից կախված երկրի կայունության համար, ես նաև զինվորիս համար, ԱՄՆ-ից, հարազատներիցս մեկն ինձ առաջարկեց գնալ միանալ, մեքենայովս փողոց փակել, ասացի՝ չեք հասկանում, թե ես որքան լավ եմ ճանաչում այդ ոգևորված մարդկանց առաջնորդողին, երբեք չեմ գնա: Նա ոչինչ չասաց, քանի որ մենք իրար հարազատներով շատ ենք հարգում, նիկոլին հաջողվեց շատերին կռվացնել, բայց իմ հարազատությունն այլ խելքի տեր մարդիկ են, մեր ջերմությունը քաղաքական հայացքներով չէ, որ գնահատվում է։

Ես լավ գիտեմ, թե որքան էին իրենցից շատերը ցնցված, երբ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ, հիմա իմ սիրելի հարազատներին ուզում եմ հարցնել՝ հիմա ի՞նչ եք զգում, լավ հիմա Դուք կգնա՞ք կմիանաք Թրամփի կողմնակիցներին, իհարկե ոչ: Երբ ԱՄՆ-ում էի, էլի հայրենիքի համար անհանգիստ հարազատներս գումար էին ուղարկում հիմնադրամին, ես զգուշորեն իրենց մյուս՝ բանակի սոցիալականի մասին էլ էի հուշում՝ չկարողանալով էլի համոզել, որ իմ վստահությունը նիկոլի ու իր թիմի նկատմամբ չի ավելացել, ընդհակառակը գնալով ավելի ու ավելի եմ վախենում իրենց քայլերից:

Թրամփի ու Բայդենի մասին քննարկումներ էլ էին գնում, գիտեին, որ Բայդենը ծեր է, բայց գիժ էին համարում Թրամփին ու ուզում էին իրենից ազատվել, ու երբ ինձնից կարծիք հարցրին, ես էլի ասացի, որ մենք մեր սեփական գիժն ունենք, նրանք հույս հայտնեցին, որ իրենք հեռվից չեն սխալվել ու պատերազմը նիկոլը հաղթելու է։

Ճիշտ հասկացաք տղաս կամավոր էր ամենականոնավոր, անենապատրաստված վաշտերից մեկով կամավոր էր, բայց իրենք ասում էին՝ նիկոլը հաղթելու է ու ես հպարտանալու եմ: Այդ օրն առաջին անգամ Աստծուն խնդրեցի, որ իրենք ճիշտ դուրս գան, ես՝ սխալ, որ հպարտանամ, թեկուզ չասեն՝ բանակն է հաղթել, ձևակերպեն իրենց պես՝ նիկոլը հաղթեց, այո, միայն թե դա լիներ, բայց ավաղ ...

Հարցիս պատասխանը թեև գիտեմ, չե՛ք միանա, բայց այ թե հիմա ինչ եք զգում հարցիս պատասխանն էլ գիտեմ, իմ զգացածի կեսն էլ չեք զգում․ ես փոքրիկ, պատերազմի մեջ գտնվող երկրի զինվորի մայր էի 18-ին:

Լիլիթ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը