Լրահոս

07.01.2021 12:12


Երևանում հերթական անգամ թալանել են հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանին

Երևանում հերթական անգամ թալանել են հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք հերթական անգամ թալանել են հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, այդ օրը՝ ժամը 02:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ կայանված Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Հ. Քեշիշյանի ավտոմեքենան թալանում են, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկանները ամեն անգամ արձանագրում են փաստը, անձանական ունեցվածքի գողության հատկանիշով նյութեր են նախապատրաստվում, սակայն դեպքը չի բացահայտվում:

Այս խորագրի վերջին նյութերը