Քաղաքական

07.01.2021 12:02


Մոսկվայից հատուկ չվերթով բժիշկներ են ժամանել Երևան. ինչ կապ ունի դա Նիկոլ Փաշինյանի հետ․ WarGonzo

Մոսկվայից հատուկ չվերթով բժիշկներ են ժամանել Երևան. ինչ կապ ունի դա Նիկոլ Փաշինյանի հետ․ WarGonzo

Մոսկվայից հատուկ չվերթով բժիշկներ են ժամանել Երևան: Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը:

Նախագիծը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ժամանող մասնագետները պետք է ուսումնասիրեն այն հայ պաշտոնյաների արյունը, ովքեր մեկնելու են Մոսկվա բանակցությունների:

Հաշվի առնելով այն, թե ինչ աստիճանի ուշադրություն է դարձվում այս հարցին՝ խոսքը վերաբերում է ամենաբարձր մակարդակով խորհրդակցություններին:

Գործընթացն ընթանում է ռուսական հատուկ ծառայություններից մեկի վերահսկողության ներքո:

Հիշեցնենք՝ ավել վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին մեկնելու է Մոսկվա: Այս ինֆորմացիան վարչապետի խոսնակը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը