Քաղաքական

06.01.2021 20:17


Հեռուստաընկերությունների դեմ արշավի նախաձեռնողն Ալեն Սիմոնյանն ու Արման Բաբաջանյանն են․ Դեժավյու

Հեռուստաընկերությունների դեմ արշավի նախաձեռնողն Ալեն Սիմոնյանն ու Արման Բաբաջանյանն են․ Դեժավյու

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը հայտնում է․

«Հակառուսական քարոզի լոկոմոտիվի դերը ստանձնել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր մեդիառեսուրսներով: Արման Բաբաջանյանը հանրությանը հայտնի է որպես արևմտյան հետախուզության գործակալական ցանցի ներկայացուցիչ և ըստ էության, Ռուսաստանին բոլոր հնարավոր տարբերակներով վարկաբեկելու հանձնարարակaնը արդեն իջեցված է: Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանի 1in.am-ը հայտ է ներկայացրել ՀՌԱՀ և մասնակցում է մրցույթին և հավակնում է հանրային մուլտիպլեքսի վրա ունենալ իր սեփական հեռուստատեսությունը:

Արդեն շրջանառված տեղեկությունների համաձայն, ԱՐ հեռուստաընկերությունը հունվարի 20-ից կդադարեցնի իր հեռարձակումը, որից հետո ԱՐ-ի ողջ տեխնիկան կնվիրաբերվի Արման Բաբաջանյանի ընկերությանը: Հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու լիցենզիա ստանալու դեպքում, ինչը լավատեղյակ աղբյուրները համարում են հնարավոր, Արման Բաբաջանյանի հեռուստատեսությունը վարելու է ընդգծված հակառուսական, հակահակական, հակաազգային քաղաքականություն և սպասարկելու է արևմտյան հատուկ ծառայությունների շահերը, նպաստելու է այդ քաղաքական ուղղվածության տարածմանը:

Ընդհանրապես հետաքրքիր զարգացումներ են սպասվում առաջիկայում: ՀՌԱՀ-ի հայտարարած հեռուստաընկերությունների մրցույթում, հայտ է ներկայացրել նաև Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող Freenews հեռուստաընկերությունը, որի ֆինանսավորումը ամբողջովին լինելու է ուկրաինական:

Freenews-ի՝ արտոնագիր ստանալու դեպքում, ինչը ևս մեր լավատեղյակ աղբյուրը չբացառեց, Ուկրաինայի քաղաքացի, մեծագհարուստ Վիլեն Շատվորյանը պարտավորվել է իր վրա վերցնել հեռուստաընկերության ողջ ֆինանսական ծախսը, ենթադրաբար դառնալով Freenews-ի խմբագրական քաղաքականության հիմնական թելադրողը: Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի մտերիմ ընկերն է և հայտնի է իր հակառուսական հայացքներով:

Մեր տեղեկություններով Վիլեն Շատվորյանի մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելափակված է: Այս ֆոնի վրա հատկանշական է վերջին օրերին ֆեյսբուքում պռոիշխանական օգտատերերի սկսած արշավը Հ2, armnews, yerkirmedia, TV5, Կենտրոն հեռուստաընկերությունների դեմ, որի նախաձեռնողը ըստ մեզ հասած տեղեկության Ալեն Սիմոնյանն ու Արման Բաբաջանյանն են»։

Այս խորագրի վերջին նյութերը