Լրահոս

06.01.2021 19:29


Գավառում բախվել են շտապօգնության ու «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները. 2 անձ հոսպիտալացվել է

Գավառում բախվել են շտապօգնության ու «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները. 2 անձ հոսպիտալացվել է

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:10-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում բախվել են Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արմեն Ամիրյանի վարած «ВАЗ 2121» մակնիշի և Գանձակ գյուղի բնակիչ, 44-ամյա Հայկ Ասատրյանի վարած «ГАЗ 32214» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Հ. Ասատրյանի ուղևոր, Զոլաքար գյուղի բնակիչ, 27-ամյա Գնել Սարգսյանն ու վարորդներից Ա. Ամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ ГАЗ 32214-ը պատկանում է Գավառի բժշկական կենտրոնին, վարորդն էլ աշխատում է նշված կենտրոնում, իսկ վիրավորներից Գ. Սարգսյանը նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներից է:

Այս խորագրի վերջին նյութերը