Լրահոս

06.01.2021 17:42


Հիմնադրամի գումարների մի մասը բաժանվել է Փաշինյանի համախոհներին (տեսանյութ)

Հիմնադրամի գումարների մի մասը բաժանվել է Փաշինյանի համախոհներին (տեսանյութ)

««Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների մի մասը բաժանվել է Նիկոլ Փաշինյանի համախոհներին՝ ԱԺ պատգամավորներին, Ոստիկանությանը, ԱԱԾ-ին և կառավարության աշխատողներին, որ նրանք շարունակեն սատարել Փաշինյանին»,-լրագրողների հետ զրույցում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Նա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ փակել էր Նիկոլ Փաշինյանի մուտքը եկեղեցի:

«Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը գնել է իրեն սատարողներին։ Սա չստուգված տվյալ է, բայց, իմ կարծիքով, սա շատ տրամաբանական է, որովհետև մարդը, որը կարող է վաճառել հայրենիքը, կգնի նաև իրեն սատարողներին։ Այդ 100 միլիոնը, հարգելի՛ Սփյուռք, ման եկեք այդտեղ...: Ես անգամ գումարի չափը գիտեմ․ «Մարդկանց 20-30 հազար, մինչև 100 հազար բաժանվել է ԱԺ-ում»,-ասաց նա:

Մանրամասն՝ Yerkir.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը