Հողն այրվում է փաշինյանի և մյուս «նիկոլների ոտքերի տակ՝ «դուխով» կեպին գլխներին, իսկ օդն էլ դաղում է
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Երևանի Մայր եկեղեցում այսօր տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան պատարագը՝ Վեհափառ հայրապետ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջնորդությամբ: Սովորաբար, Սուրբ Ծննդյան պատարագին ներկա է լինում նաև պետության ղեկավարությունը, այսինքն՝ բարձրաստիճան իշխանավորները՝ վարչապետի, նախագահի գլխավորությամբ: Եթե, իհարկե, երկրում կան ոչ միայն ըստ պաշտոնի նշվող իշխանավորներ, այլև՝ իշխանություն, որպես այդպիսին:
Այսօր նիկոլ փաշինյանը իր ֆիզիկական ներկայությամբ չհարամեց պատարագը: Կարճ ասած, գոնե այնքան խելք էր ունեցել, որ չհայտնվի մի վայրում, որտեղ իր ներկայությունը ծայրահեղ անցանկալի է: Մեր ունեցած տեղեկություններով՝ նրա «գոնե այնքան խելքը» ապահովել է անվտանգության ծառայությունը: Դժվար է ասել, թե հատկապես ոնց է դա հաջողվել նրա անվտանգության ծառայության ղեկավարին, բայց նա համոզել է, որ փաշինյանը չգնա Երևանի Մայր եկեղեցի: Թերևս պետք է նշված աշխատակցի հնարավորությունները դիտարկել նաև այն առումով, որ փաշինյանին համոզի «լավով», այն է՝ ինքնակամ հեռանա ՀՀ վարչապետի պաշտոնից: Մեկ էլ տեսար՝ համոզեց:
Չնայած, փաշինյանի ներկայության «անցանկալի» լինելը, նայած, թե որ կողմից դիտիարկես: Բանն այն է, որ բազմաթիվ հայրենակիցներ նախապատրաստվել և սպասում էին, որ նիկոլ փաշինյանը կգա: Սպասում էին՝ նրան բացեիբաց հասկացնելու համար, թե իր ներկայությունը որչափ անցանկալի է:
Սա էլ (կռահեցիք, իհարկե, որ «զրոյական կետ»-ը նկատի ունենք, այսինքն՝ նիկոլ փաշինյանին), թե՝ «վարակ-մարակ կա», մի խոսքով համաճարակային վտանգից ելնելով՝ չի գնացել եկեղեցի՝ պատարագին ներկա գտնվելու: Իբր, էլի:
Իրականում համաճարակի վտանգը, ի դեպ հենց իր ձախավեր «կառավարման» հետևանքով, Հայաստանում կա արդեն գրեթե 10 ամիս: Ավելին, համաճարակային վտանգը այսօր շատ ավելին չէր, քան, օրինակ, մի երկու շաբաթ առաջ, երբ «նի-կոլ-նի-կոլ...» վանկարկումներ լսելու նպատակով «սգո երթ» էր նախաձեռնել դեպի «Եռաբլուր» պանթեոն, այստեղից-այնտեղից հավաքած իր թափթփուկային «մասսայի» հետ: Երբ, իրար գլխի թափված, դրանք եկան ու հրել-հարվածելով զոհվածների հարազատներին ու ծնողներին՝ ներխուժեցին «Եռաբլուր»՝ կոխկրտելով նաև զոհվածների շիրմաթմբերը...
Այնպես որ, փաշինյանի մատնանշած համավարակի վտանգը անհեթեթ պատրվակ է:
Նրան, կարծես, նույն այդ վարակի վտանգը չէր խանգարել, որ օրերս ինչ-որ ռեստորան գնա՝ «նոր տարի նշելու»: Եվ որտեղից, որքան հայտնի է, փաշինյանը արագորեն ճողոպրել էր, քանզի նրան տեսնել չցանկացողները եկել էին նաև այդտեղ, որպեսզի նրան հասկացնեն, թե որքան չեն ցանկանում նրան տեսնել:
Կարծես ինչ-որ բան հասկացել են: Ոչ միայն իր մարմնի անվտանգությունն ապահովողները, այլև մի քիչ էլ՝ ինքը:
Նրա այսօրվա բացակայությունը, անկասկած, դրա արդյունք է: Վախի արդյունք։
Եվ դա նորմալ է: Ավելին, մեր երկրում նույնիսկ վիրավորական մեղմ է նրա ու նրա նմանների հանդեպ ընդհանուր վերաբերմունքը:
Այո, ինչպես պատկերավոր ասվում է՝ «հողը պետք է այրվի նրա ոտքերի տակ»: Եվ, փոխաբերական առումով՝ այրվում է: Ու ոչ միայն փաշինյանի ոտքերի տակ պետք է «հողը այրվի», այլև նրա բոլոր մանկլավիկ-«նիկոլների», բոլոր «քայլարածների», լինեն ԱԺ մանդատակիր, թե նրա գլխավորած հակահայկական կառավարության անդամ, թե՝ որևէ այլ բան:
Մի խոսքն էլ կա, ասում են՝ «գողի գլխին գլխարկն է այրվում»: Այսինքն, գողն ինքն է իրեն մատնում, հիմնականում՝ բացահայտվելու կամ պարզապես կենդանական վախից դրդված: Իսկը նիկոլ փաշինյանի դեպքն է: Նրա «դուխով» կեպին վաղուց է այրվել, բայց այրումը շարունակվում է: Ու, այո, հենց հատուցման ու պատասխանատվության ենթարկվելու ու նաև վախից դրդված՝ նա ինքն է իրեն մատնում, ամեն մի նոր «հոդվածով» բացահայտելով իր և իր մանկլավիկների գործած աններելի ոճրագործության նոր դետալներ:
Հողը ոտքերի տակ է այրվում, գլխարկը՝ գլխին, իսկ օդն էլ դաղում է:
Ոչինչ, փոխանցեք, որ քիչ մնաց: Թող շարունակի վախենալ, թող ավելի ու ավելի շատ վախենա: Թե՛ ինքը, թե՛ իր կորստաբեր ծաղր-իշխանության անխտիր բոլոր պաշտոնավորները: Հայաստանը դուք դեռ կարող եք տեսնել միմիայն ծառայողական մեքենաների մգեցված հողմապակիների ետևից, առավելագույնը՝ ոստիկանական շարքերի ու վահանների ետևից: Դեռ մի որոշ ժամանակ, մինչև համապատասխան խցերում հայտնվելը (եթե հաջողվի):
Ի դեպ, կարծում ենք, տեղին կլինի, եթե Հայ Առաքելական եկեղեցին բանադրանքի ենթարկի ինչպես փաշինյանին, այնպես էլ՝ նրա սպասարկու մյուս «նիկոլներին»: Դրանով վերջիններս լիովին կազատվեն եկեղեցական տոներին ներկա գտնվելուց խուսափելու համար մտացածին պատրվակներ փնտրելուց:

Արմեն Հակոբյան