Աշխարհ

06.01.2021 13:25


«Հայաստանի և Արցախի առջև խնդիր է դրված ապաքինվել պատերազմի ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական վերքերից»․ Հենրիխ Մխիթարյան

«Հայաստանի և Արցախի առջև խնդիր է դրված ապաքինվել պատերազմի ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական վերքերից»․ Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Facebook-ում գրառում է կատարել։

«Այս տարի մենք Սուրբ Ծննդյան տոնը նշելու ենք ծանր սրտով։ Հայաստանի և Արցախի առջև խնդիր է դրված ապաքինվել պատերազմի ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական վերքերից։ Իմ հայրենակիցները խիստ տուժել են։ Ծանր ցնցումներից պետք է արագ վերականգնվել։ Մենք պետք է բուժենք մեր հոգեբանական վերքերը։

Հայաստանը միայն վիրավոր հող չէ, այստեղ կանայք, տղամարդիկ և երեխաներն օժտված են արտակարգ տոկունությամբ և ուժով, որպեսզի ոտքի կանգնեն: Պատերազմը վերապրած մարդիկ արժանի են աջակցության՝ ամեն ինչ նորից սկսելու համար։

Մենք պետք է հաղթենք այս խավարին։ Բոլորի աջակցությամբ, ինչպես իմ «Ռոմա»-ն արեց պատերազմի առաջին օրերից, ես համոզված եմ, որ մենք կազդուրվենք:

Մենք շարունակելու ենք եկեղեցիներ կառուցել, օպերաներ ստեղծել, գլուխգործոցներ նկարել, պատվաստանյութեր ստեղծել, գոլեր խփել․․.ստեղծել, նորարարություն անել, ելույթ ունենալ և դրանք կիսել աշխարհի հետ:

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ...»,-գրել է Մխիթարյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը