Մեկնաբանություն

06.01.2021 13:05


Երբ պետությունը չի ապահովում քաղաքացիների անվտանգությունը, ապա...

Երբ պետությունը չի ապահովում քաղաքացիների անվտանգությունը, ապա...

Առհասարակ, պետությունը որոշակի ընդհանրություններով միավորված մարկանց հասարակության կազմակերպված գործունեության ու գոյության, զարգացման բարձրակարգ տեսակներից մեկն է: Առայժմ՝ հիմնականը: Գուցե սա ամենից հաջող սահմանումը կամ բանաձևումը չէ, բայց էականն այն է, որ եթե կա պետություն, ապա նրա հիմնական ֆունցիոնալ իմաստներից մեկը պետության քաղաքացիների անվտանգությունը ապահովելը, բնական իրավունքներն ու շահերը պաշտպանելն է:

Այդ տեսանկյունից Հայաստանում արդեն մի երեք ամիս է, ինչ պետություն չկա: Իսկ նա էլ, ով համարվում է պետության ղեկավար, գերազանցապես զբաղված է օտար ու թշնամական պետությունների և օտար ու թշնամի հանրույթների շահերի սպասարկմամբ և այդօրինակ ստոր գործունեության ինքնարդարացումներով: Քավ լիցի, նիկոլ փաշինյան կոչվող թյուրիմացության բլբլոցը ունկնդրելու պատրաստ բավարար թվով նիկոլազգիներ դեռև կան: Դե, նա էլ բլբլում է՝ իր գլխաքանակի համար:

Բայց դրանից իրողությունները չեն փոխվում, իրականությունը պակաս դաժան չի դառնում, կորուստները չեն դադարում, Արցախը կամ «հայկական երկրորդ պետությունը» վարի տալուց հետո էլ նիկոլն ու իր գլխաքանակը լծվել են Հայաստանի վերջնական ոչնչացման թուրքական ծրագրի իրականացմանը: Ու բավականին տխմարամիտ «թեզերով», թե՝ «ջհաննամը, թող գոնե էլ պատերազմ չլինի», կամ՝ «գոնե խաղաղություն բերեց»: Հիմարություն է, իհարկե: Չնայած, այս կերպ շարունակելու, այսինքն՝ այս գահավիժումը չկասեցնելու դեպքում շատ հնարավոր է, որ այո՛, ոչ մի պատերազմ էլ չլինի, քանզի կլինի պարզապես կոտորած ու ջարդ, իսկ ով ինչ-որ կերպ ողջ մնա, կգաղթի, կամ միանգամից կգրվի թուրք, կթլպատվի, կշարունակի ապրել «էրմենիստանում»... Իսկ մի 100 տարի անց էլ ինչ-որ հետազոտողներ կասեն՝ գիտե՜ք, թե նախկին Հայաստանի տարածքում քանի հազար թաքնված, թուրքացած հայեր կան...

Պլյուս-մինուս մեկ-երկու նրբերանգ, հավանական հեռանկարը դա է, եթե շարունակվում է փաշինյանի «իշխանության» դավաճանական հանդուրժումը, որոշակի իմաստով, եթե շատերը գերադասում են լինել դավաճանի գործակից ու հանցակից, և չեն ցանկանում ունենալ պետություն:

Լավ, ի՞նչ անել: Մեծ հաշվով, առաջինը պետք է ազատվել փաշինյանի նիկոլ կոչվող կորստաբեր բալաստից: Այդ խնդիրը դեռ լուծված չէ: Զուգահեռաբար, բալաստը հարուցում է նորանոր խնդիրներ:

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ եղած կոնկրետ շեշտադրումները, կարծում ենք, ստեղծված իրավիճակում նախանշում են որոշակի գործողություններ, որոնք կարող են վերապրելու և աղետը հաղթահարելու որոշակի հույսեր տալ:

«Երբ պետությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անվտանգության ու շահերի պաշտպանությունը, ժողովրդի բնական իրավունքն է այդ պաշտպանությունը վերցնել իր ձեռքը»,-իրավացիորեն ընդգծել է Վազգեն Մանուկյանը:

Եթե ավելի հակիրճ ու մատչելի, ապա առնվազն սահմանամերձ դարձած մեր գյուղերում և քաղաքներում ուղղակիորեն անհրաժեշտ է ձևավորել ինքնապաշտպանական ջոկատներ: Մեծ մասում դրանք արդեն իսկ կան: Ձևավորված են և գործունակ: Ուրեմն պետք է նաև կարողանալ համակարգել նրանց գործողությունները, ապահովել կապն ու համագործակցությունը...

Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, այո՛, ամեն ինչ նորից սկսել զրոյից, մեր դեպքում՝ «մինուսից»: Բայց մի կետից, ի վերջո, պետք է սկսել:

Այո՛, երիցս իրավացի է այդ ամենի միջով 1988-91 թվականներին անցած Վազգեն Մանուկյանը՝ ասելով, որ այս պայմաններում կարևոր է, որ երիտասարդները, սահմանամերձ բնակչությունը, ծանր պատերազմների միջով անցած վետերանները նորից կազմավորեն պաշտպանական ջոկատներ և, հանրագումարում պաշտպան կանգնեն մեր երկրի սահմաններին և ժողովրդի անվտանգությանը, այսինքն՝ անեն այն, ինչը չեն անում «ՀՀ պետական» կոչվող կառույցները, որոնք, ի դեպ, չեն դադարում ՀՀ բյուջեից աշխատավարձ ու պրեմիա ստանալ, անհասկանալի է, թե ինչո՛ւ:

Այո՛, ներկա փուլում կարող է իրավիճակի եթե ոչ փոփոխության, ապա գոնե փոխվելու հույս տալ տեղերում հենց նման ինքնակազմակերպումը, ինքնապաշտպանական ջոկատների ձևավորումն ու սեփական խնդիրների լուծումը սեփական ձեռքերը վերցնելը:

Ի դեպ, ինքնապաշտպանական ջոկատների մասին: Արդեն որերոդ անգամն է, ինչ որոշակի հերձվածողներ Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա հարձակվելու «անոնսներ» են անում, ամենայն հավանականությամբ՝ ներկա դավաճանական ռեժիմի ուղղորդմամբ: Թերևս ժամանակն է, որ ձևավորվեն նաև համապատասխան ջոկատներ, որոնք շատ ավելի կազմակերպված, նաև միմյանց փոխարինելով, կստանձնեն կամավորական դրուժինայի պատվաբեր դերը:

Ու առհասարակ, արդեն վաղուց ժամանակն է ձևավորել իրական կառավարություն և անցնել կոնկրետ գործի, կոնկրետ խնդիրներ լուծելու:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը