44-օրյա պատերազմի ծագումը․ «պացիենտի» իսթերիկ-պարանուդալ զառանցաքները «նախկինների» և ՌԴ մասին
Ֆեյսբուքյան լայվերից Նիկոլ Փաշինյանը (այսուհետ՝ «Պացիենտ») որոշեց աճել մինչև հոդվածագրի մակարդակ, առանց հաշվի առնելու, որ իր համակիրները, բարդ ստորադասական նախադասություն կարդալուց երկար ժամանակահատվածով ընկնում են «ինտելեկտուալ շոկի» մեջ: Համոզված կարող եմ ասել, որ «նիկոլի վկաները», նույնիսկ չեն էլ կարդացել իրենց առաջնորդի մտքերի արգասիքը։ Այս «լեգենդար» ստեղծագործությունը հիմնականում կարդացել են արտախորհրդարանական ընդդիմությունը, կամ ինչպես սիրում է ասել ինքը՝ «պացիենտը», ԷԼԻՏԱՆ։ Սակայն ուզում եմ հասկանամ թե ինչ է մտածել «Պացիենտը» իր այդ էպիստոլյար ժանրի ցածր որակի գեղարվեստական ստեղծագործությունը հանրությանը ներկայացնելուց։
Կարելի է ենթադրել, որ ըստ «Պացիենտի», «Հայկական էլիտայի» կրթական ցենզը չափազանց ցածր է և ինտելեկտուալ մակարդակը չի աճել «կենացներին հավատալու» ինտելեկտուալ մակարդակից։ Իհարկե ցավոտ է, որ «Պացիենտի» պատկերացումը ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ կրթական և ինտելեկտուալ մասին սահմանափակվում է իր շրջապատի ցենզով, սակայն շտապում եմ հավաստիացնել, որ Հայաստանում կա բարձրագույն կրթությամբ և բավարար կրթական ցենզով «ԷԼԻՏԱ», որն էլ հենց պահանջում է իր հրաժարականը...
«Պացիենտի» երկրորդ նկատառումը կարող է լինել, որ իր համակիր «քյաբաբակերները» կարդալու են իր գրառումը։ Ցավով ուզում եմ հայտնել նրան, որ ոչ։ Նման բան տեղի չի ունենալու և «գլենդելահայ քիսոներից» և ոչ մեկը չի կարդացել նրա՝ երրորդ դասարանի մակարդակի գրված ազատ ոճի շարադրությունը:
Ամեն դեպքում, կարդալով այդ այլասերված գրառումը (արդեն 3 տարի է իմունիտետտ եմ Ձեռք բերել անտաղանդ գրվածքներ կարդալու նկատմամբ և Հայրենիքի նկատմամբ տածածս սերը ինձ ստիպվում է շարունակաբար հետևել «Պացիենտի» շարունակական իսթերիկ-պարանոիդալ բարբաջանքներին) վերհիշեցի Յոզեֆ Գեբելսի հետևյալ միտքը՝ «Մանր մարդկանց դուր է գալիս քողարկել իրենց ոչնչությունը բարդ մտքերի ետևում»։ Ասեմ ավելին՝ առաջացան տրամաբանական հարցեր, որոնց պատասխանը շատ անգամ ավելի կարևոր եմ համարում, քան «անձի իսթերիկ-պարանոիդալ խանգարումով» տառապող սույն անձի բարբաջանքը, ում անվերջ հետապնդում են՝ իր կողմից «նախկիններ» անվանվող միստիկական կերպարները և ով ցանկանում է, որ ամբողջ մի ազգ ընդունի և ենթարկվի այդ պարանոիդալ զառանցանքին։
Եվ այսպես, որքան հասկացա «Պացիենտի» շարադրած զառանցանքից, անկախ ամեն ինչից, այս պատերազմի ուղղակի մեղավորը՝ Ռուսներն ու «նախկիններն» են։ Իսկ ինքը՝ «...թիվ մեկ պատասխանատուն է, սակայն թիվ մեկ մեղավորը չէ»։ Ինչպես տեսնում եք նախկինում առկա պարանոիդալ էպիզոդը այս դեպքում նույնպես գործում է։
Ամեն դեպքում մնացել են հարցեր, որոնք այդպես էլ անպատասխան են մնում՝
- «Նախկիննե՞րը», թե՞ Ռուսներն էին ակտիվորեն փչացնում ՌԴ-ի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները, «կզացնելով» Պուտինին, անարգելով ՌԴ դրոշը դեսպանատան առջև, Իզրաելում դեսպանատուն բացելով և այլ աննորմալ պահելաձևով բերում ՌԴ-ի և Իրանի կողմից բացասական վերաբերմունքի։
- «Նախկիննե՞րը», թե՞ Ռուսները վարկաբեկեցին ՀԱՊԿ-ը` ձերբակալելով այդ կազմակերպության քարտուղարին, նույնիսկ ներքին կարգով խնդրանք ունենալով՝ դա չանել։
- «Նախկիննե՞րը», թե՞ Ռուսներն էին Արցախում խրոխտ բացականչում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»...
- «Նախկիննե՞րը», թե՞ Ռուսներն էին նոր լոզունգ որդեգրում՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»...
- «Նախկիննե՞րը», թե՞ Ռուսներն էին «պացիենտին» ստիպում, իր շուրջը հավաքել բացառապես դիլետանտների, ազգադավերի, այլասերվածների և դավաճանների...
- Եվ վերջապես «Նախկիննե՞րը», թե՞ Ռուսներն էին, ինչպես հպարտանում էին «Պացիենտն» ու իր թիմը, Գերագույն Գլխավոր Հրամանատար...
- Թե՞ միգուցե «Նախկիններն» ու Ռուսները հեռացրեցին բոլոր փորձառու և հայրենասեր Գեներալներին իրենց պաշտոններից, և արդյո՞ք վերջիններիս հրահանգով էր, որ Արցախի Նախագահը չէր հանդիպում և չէր համագործակցում Արցախի հերոսների, ՀՀ և ԱՀ Նախկին Նախագահների հետ։
- «Նախկիննե՞րը», թե՞ Ռուսները 4 անգամ փոխեցին ՊԲ հրամանատարին։
- «Նախկիննե՞րը», թե՞ Ռուսներն էին առանց զինամթերքի СУ-եր և անպիտան ОСА-АКА-ներ ձեռք բերել՝ ակտուալ ТОР համակարգերի փոխարեն։
- Վերջապես ո՞վ հասկացավ, «Պացիենտը» տեղեկացված էր և պատրա՞ստ էր այս պատերազմին, թե ոչ, որովհետև իր բերանից եղան երկու իրարամերժ արտահայտություններ այս մասին։
- «Նախկիննե՞րը», թե՞ Ռուսները հրահամայեցին կանգնեցնել զորահավաքը, ՀՀ կանոնավոր բանակից հետ գնալով ֆիդայական՝ անկանոն շարժման։ Իսկ Ռազմական դրությունը միայն տարածել խոսքի ազատության վրա բռնանալու համար։
- «Նախկիննե՞րը», թե՞ Ռուսներն էին հրահանգում Արծրուն Հովհանիսյանններին շարունակաբար ստել...
- «Նախկիննե՞րը», թե՞ Ռուսներն էին, որ պատերազմի 4-րդ օրը չընդունեցին՝ պատերազմը դադարեցնելու ՌԴ Նախագահի առաջին իսկ առաջարկը։ Այն ժամանակ այս գրածների մասին «Պացիենտը» տեղեկացված չէ՞ր։ Հաա, դեռ այս ստերը չեր հորինել։
- Եվ վերջապես «Նախկիննե՞րը», թե՞ Ռուսները հանձնեցին Շուշին և արդյո՞ք նրանց ստորագրությունն է դրված եռակողմ համաձայնագրի վրա։
Հարցերը շատ են, սկսած վերելակային պայմանավորվածությունից, վերջացրած՝ «..ինչ պետք ա, նա էլ բանակցում ենք», սկսած Տաուշյան պրովոկատիվ պատերազմից, մինչև այն, որ թշնամի երկրի ղեկավարի անպատասխան, հրապարակային և շարունակական ծաղրը... Ցավոք այդ ծաղրը վերաբերվում է բոլորիս։
Չէ այդ էպիստոլյար ժանրի գրվածքի վրա անիմաստ ժամանակ ես ծախսել։ Միևնույնն է այս հարցերի պատասխանը տալու ես։ ԴՈւ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ։ Բոլորիս ձերբակալել չես կարող, իսկ քո կարած քրեական գործերից՝ քո համակիրները կարող են վախենալ... Հայրենիքը՝ սեփական անձից վեր գնահատողը՝ վախ չունի։ Մենք էլ շատ ենք... ՇԱՏ ՇԱՏ...
44-օրյա պատերազմի ծագումը․ «պացիենտի» իսթերիկ-պարանուդալ զառանցաքները «նախկինների» և ՌԴ մասին