Կարծիք

06.01.2021 09:41


Երբ ասում եք, թե Նիկոլն ավելի լավ է լրագրող մնար, լավ տեքստեր գրեր, չեմ համաձայնի ձեր հետ, որովհետև որպես լրագրող էլ Նիկոլը ոչ մի բան էր

Երբ ասում եք, թե Նիկոլն ավելի լավ է լրագրող մնար, լավ տեքստեր գրեր, չեմ համաձայնի ձեր հետ, որովհետև որպես լրագրող էլ Նիկոլը ոչ մի բան էր
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածը կոչվում էր. «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը»։ Ու երբ խոսակցության մեջ ասում են «Լևոնի հոդված», բոլորը հասկանում են, թե կոնկրետ որ հոդվածի մասին է խոսքը։
Նույն տրամաբանությամբ Նիկոլի վերջին հոդվածը պետք է վերնագրվեր. «Դավաճանություն թե դալբայոբություն. հեռանալու պահը»։
Բայց այդ հոդվածը մարդկանց ճնշող մեծամասնությունը չկարդացին։ Շատերը՝ որովհետև հոգնել են ու զզված են Նիկոլի անվերջ, անսահման լկտի դեմագոգիայից։ Ավելի փոքր մասը (այդ թվում և Նիկոլի համակիրներից)՝ չեն կարդացել, որովհետև սովոր չեն այդքան մեծ տեքստեր կարդալուն, ավելի սովոր են Յութուբում նիկոլական աղբալիքների վիդեոներին։
Բայց իրականում կա Նիկոլի հեղինակած մի հոդված, որի մասին կարելի է ասել «Նիկոլի հոդված» ու շատերը միանգամից կհասկանան ինչի մասին է խոսքը։
Դա «Հողը սիրելով են պահում, իմացե՛ք» տխրահռչակ հոդվածն է, որը հրապարակվել է «Հայկական ժամանակում» դեռ 2001 թվականին և որում պնդում էր, ըստ էության, թե հայը չի կարող հավակնել Արցախի ազատագրված տարածքին։
Հիշեցնեմ, որ այդ հոդվածում արտահայտած մտքերից Նիկոլը հետո լկտիաբար «ատկազ էր կանգնում» ԱԺ-ի ամբիոնից, թե բա ապատեղեկատվություն է։
Դա է այն առավելագույնը, ինչին ընդունակ էր Նիկոլը հոդվածագրության ոլորտում։ Ցավոք, 17 տարում նա այդպես էլ չկարողացավ քաղաքականապես աճել ու վեր բարձրանալ այդ հոդվածում արտահայտած այն մտքից, որ ազատագրված հողը «դժգույն ու դժբախտ» է։
Ու երբ ասում եք, թե Նիկոլն ավելի լավ է լրագրող մնար, լավ տեքստեր գրեր, չեմ համաձայնի ձեր հետ, ընկերներ, որովհետև որպես լրագրող էլ Նիկոլը ոչ մի բան էր։ Նոլիկ...
Նիկոլը հաջողել է շանտաժի, մուտիլովկեքի, համակարգեր կազմաքանդելու (սկսած ՀԱԿ-ից մինչև հայկական պետականություն) և դավաճանության գործում։
Բայց ոչ լրագրության կամ, առավել ևս, գաղափարախոսական ինչ-որ աշխատությունների դաշտում։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը