փաշինյանի... հոդվածները կամ, եթե ՀՀ-ում գործեին օրենքներն ու իրավապահ մարմինները
Երբ նախօրեին մի քանի գրառում հանդիպեց, թե՝ «նիկոլ փաշինյանը հոդված է գրել», դա հետաքրքիր, կարելի է անգամ ասել՝ սրամիտ դիտարկման առիթ տվեց: Մասնավորապես, միտք ծագեց, թե ինքը՝ փաշինյանը, ի՞նչ հոդվածներով կարող է անցնել: Հասկանալի է, որ այս դեպքում խոսքը ոչ թե լրագրային, այլ ՀՀ քրեական օրենսգրքիհոդվածների և դրանցով նախատեսված արարքների մասին է:
Բնականաբար, շատ ավելի ճիշտ կլիներ, որ նման հարցով զբաղվեին պրոֆեսիոնալ իրավաբանները, այլ ոչ թե պրոֆեսիոնալ լրագրողը, բայց, ինչ արած, փորձենք:
Եվ այսպես. Հայաստանի քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով նախատեսված արաքների հետ կապված մեղադրանքներ կարող են ներկայացվել նիկոլ փաշինյանին (նաև իր գործակից-քայլակիցներից շատերին), եթե նա ձգի մինչև այդ օրը ու երբևէ կանգնի ՀՀ դատական ատյանի առաջ:
Բնականաբար, հնարավոր կամ հավանական մեղադրանքի առաջին կետը կվերաբերի պետական դավաճանությանը: Այսինքն, նիկոլ փաշինյանին կարող է մեղադրանք ներկայացվել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի, օրինակ, 1-ին մասի հատկանիշներին համապատասխան, այն է՝ «1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելըկամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը,որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
Բայց դա ամենը չէ: Կարծում ենք, որ նիկոլ փաշինյանը կարող է մեղադրվել նաև 300-րդ հոդվածով, այն է՝ «Իշխանությունը յուրացնելը»: Իսկ ավելի կոնկրեիտ. «1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:
Կարծում ենք, որ առնվազն ԱԺ–ի ու ՍԴ լիազորություններին տիրանալու կամ դրան նպատակաուղղված գործողությունների ինչպես անձամբ նիկոլ փաշինյանը, այնպես էլ նրա պարագլխությամբ՝ «իր քայլի» առաջին շարքի ներկայացուցիչները դիմել են: Համենայն դեպս, ՍԴ վրա նրանց իրականացրած հարձակումը բավարար հիմք է՝ համակողմանի քննություն իրականացնելու համար: Գումարած՝ դատարանների շրջափակման կոչը։
Փոխարենը, կարծում ենք, որ Սյունիքում, մինչ այդ Սոթքում ծավալված իրադարձությունների խորապատկերում, առնվազն պետք է քննություն իրականացվի նաև նիկոլ փաշինյանին ու նրա «իշխանության» ներկայացուցիչների դեմ ուղղված մեղադրանքով, առ այն, թե արդյոք նրանց գործողությունները կամ անգործությունը չե՞ն հետապնդել ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու, ՀՀ տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելու նպատակ:
Կարծում ենք, քննության և մեղադրանքի առումով բավականին հեռանկարային է թվում նաև 304-րդ հոդվածը, այն է՝ «Վնասարարությունը»:
ՀՀ Քրեական օրենսգրքով, մասնավորապես սահմանված է. «Այն գործողությունը կամ անգործությունը, որը պետությունը թուլացնելու նպատակով ուղղված է արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դրամական համակարգի, առևտրի կամ տնտեսության այլ ճյուղերի, ինչպես նաև կազմակերպությունների կամ պետական մարմինների գործունեության քայքայմանը, եթե այդ արարքը կատարվել է կազմակերպություններն օգտագործելու կամ դրանց բնականոն աշխատանքին խոչընդոտելու միջոցով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
Ահավասիկ, նիկոլ փաշինյանի ու նրա քայլակիցների դեմ մեղադրանք ներկայացնելու առումով հիշարժան մի քանի հոդված: Չնայած, դա ամենևին ամբողջական ցանկը չէ:
Եվ, օրինակ, կհավելեի նաև 315-րդ հոդվածը՝ «պաշտոնեական անփութություն»-ը:
Հոդվածներ էլի կան: Քրեական օրենսգրքում: Ողջ հարցն այն է, թե ով է դրանք կիրառելու կոնկրետ նիկոլ փաշինյանին ու նրա քայլակիցներին պատասխանատվության կանչելու համար:
փաշինյանի... հոդվածները կամ, եթե ՀՀ-ում գործեին օրենքներն ու իրավապահ մարմինները
Երբ նախօրեին մի քանի գրառում հանդիպեց, թե՝ «նիկոլ փաշինյանը հոդված է գրել», դա հետաքրքիր, կարելի է անգամ ասել՝ սրամիտ դիտարկման առիթ տվեց: Մասնավորապես, միտք ծագեց, թե ինքը՝ փաշինյանը, ի՞նչ հոդվածներով կարող է անցնել: Հասկանալի է, որ այս դեպքում խոսքը ոչ թե լրագրային, այլ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածների և դրանցով նախատեսված արարքների մասին է:
Բնականաբար, շատ ավելի ճիշտ կլիներ, որ նման հարցով զբաղվեին պրոֆեսիոնալ իրավաբանները, այլ ոչ թե պրոֆեսիոնալ լրագրողը, բայց, ինչ արած, փորձենք:
Եվ այսպես. Հայաստանի քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով նախատեսված արաքների հետ կապված մեղադրանքներ կարող են ներկայացվել նիկոլ փաշինյանին (նաև իր գործակից-քայլակիցներից շատերին), եթե նա ձգի մինչև այդ օրը ու երբևէ կանգնի ՀՀ դատական ատյանի առաջ:
Բնականաբար, հնարավոր կամ հավանական մեղադրանքի առաջին կետը կվերաբերի պետական դավաճանությանը: Այսինքն, նիկոլ փաշինյանին կարող է մեղադրանք ներկայացվել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի, օրինակ, 1-ին մասի հատկանիշներին համապատասխան, այն է՝ «1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝

Արմեն Հակոբյան