Կարծիք

05.01.2021 17:26


ՀՀ ՊՆ այն պատճառաբանությունը, թե մեր նահատակների, վիրավորների, անհետ կորածների կամ գերիների մասին տեղեկությունները պետական գաղտնիք են հանդիսանում, մեղմ ասած նիկոլական դատարկաբանության ժանրից է

ՀՀ ՊՆ այն պատճառաբանությունը, թե մեր նահատակների, վիրավորների, անհետ կորածների կամ գերիների մասին տեղեկությունները պետական գաղտնիք են հանդիսանում, մեղմ ասած նիկոլական դատարկաբանության ժանրից է
Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն. «Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել հետևյալ տեղեկությունները.
1. Ռազմական բնագավառում`
ա) զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության մասին.
բ) ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին.
գ) հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին.
ե) ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին»:
Կարելի է հղում կատարել նաև ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության 13.03.1998թ. որոշմանը։
ՀՀ ՊՆ այն պատճառաբանությունը, թե մեր նահատակների, վիրավորների, անհետ կորածների կամ գերիների մասին տեղեկությունները պետական գաղտնիք են հանդիսանում, մեղմ ասած նիկոլական դատարկաբանության ժանրից է։
Ավելին` եթե ՊՆ-ն բոլոր ստորաբաժանումների մակարդակը համեմատելի է իրավաբանական վարչության մակարդակին, որը ծնել է սույն դատարկաբանությունը, ապա մեր վիճակը ողբերգական է նաև այդ առումով։
Նիկոլի հեռացումն ու պետականության վերականգնումն այլընտրանք չունի և վերջ։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը