Լրահոս

05.01.2021 17:05


Գրիբոյեդով գյուղի բնակիչը որսի ժամանակ անզգուշաբար կրակել է համագյուղացու ոտքին

Գրիբոյեդով գյուղի բնակիչը որսի ժամանակ անզգուշաբար կրակել է համագյուղացու ոտքին

Ոստիկանության Վաղարշապատի բաժանի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 4-ին, ժամը 11.00-ին, բաժին են ներկայացրել Գրիբոյեդով գյուղի 63-ամյա մի բնակչի: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Պարզվել է, որ նա 2020 թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գրիբոյեդով գյուղի հարակից դաշտերում իր անվամբ հաշվառված երկփողանի ողորկափող որսորդական հրացանով որս անելիս կրակել և անզգուշաբար ոտքի հատվածում մարմնական վնասվածք է պատճառել 51-ամյա համագյուղացուն: Վերջինս նախկինում հիվանդանոց և ոստիկանություն չէր դիմել:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը