Երեքուկես տարեկան տղաս ոչ մի ձև չի հասկանում, թե ինչու հայրիկը ամեն օր, եթե չասեմ՝ օրը մի քանի անգամ «մերժում ա» Ղազանչեցոց (թոթովախոս՝ Ղազանցեցոց) տանելու իր խնդրանքը
Փաշինյան, երեքուկես տարեկան տղաս ոչ մի ձև չի հասկանում, թե ինչու հայրիկը ամեն օր, եթե չասեմ՝ օրը մի քանի անգամ «մերժում ա» Ղազանչեցոց (թոթովախոս՝ Ղազանցեցոց) տանելու իր խնդրանքը ու ամենատարբեր պատճառաբանությամբ «ցրում ա» թեման... Չի հասկանում...
Չի հասկանում, թե ինչու անցյալում ամենատարբեր առիթներով այցելվող Շուշի էլ չի գնում... Չի հասկանում, թե ինչու Շուշիի ձյան մեջ չի խաղում, Ղազանչեցոց մոմ վառելու չի գնում, կամ թե ինչու իր եղբայրները Երևանից չեն գալիս իրենց Շուշիի տունը, որ մենք էլ գնանք միասին խաղանք...
Չի հասկանում, թե ինչու ճանապարհին հայրիկը «բաբո-տոն» չի մտնում ու ամեն անգամ փոխում ա ճանապարհը, իսկ մաման լուռ հառաչ ա քաշում, չի հասկանում...
Բայց իր երեքուկես տարեկանին հասկանում ա, որ «թորքը բաբոյին տոնը քանդալա, հայը սարքումա, թորքը փիսնա»... ու օրը հազար անգամ մայրիկին ասում ա, որ «պապան հեսա Դավիթին տանելուվ ա Ղազանցեցոց...»...
Դե հիմա ոնց չասեմ՝ անիծվես դու գերդաստանովդ, որ արժեզրկեցիր մեր անցյալը, իսկ ներկան ու ապագան մղձավանջի վերածեցիր՝ մերը վերածելով երազանքի...
Անիծվես դու, որ մեր երեխաներն էլ անցան պատերազմի միջով՝ ուղղակի ու անուղղակի ապրելով էտ սարսափն ու զգալով դրա դառը հետևանքները։
ՀԳ. մինչև պատերազմը երբևէ չեմ անիծել, բայց քեզ կանիծեմ այնքան ժամանակ, մինչև դրանք տեղ հասնեն։
ՀՀԳ. Շուշին հավաքական կերպար ա։
ՀՀԳ2. Սատկե՞լ։ Չէ դու պետք ա ապրես, պարալիզացված, տեսնես՝ ինչ ա կատարվում, բայց ռեակցիա չկարողանաս տալ։ Անիծվե՛ս առհավետ։
Երեքուկես տարեկան տղաս ոչ մի ձև չի հասկանում, թե ինչու հայրիկը ամեն օր, եթե չասեմ՝ օրը մի քանի անգամ «մերժում ա» Ղազանչեցոց (թոթովախոս՝ Ղազանցեցոց) տանելու իր խնդրանքը