նիկոլից վատը չկա էս հարցում՝ ամեն օր մի նոր, ահավոր ցնցում
Կրկնվո՞ւմ ենք: Անխուսափելիորեն՝ այո: Պատճառը պարզ է. բովանդակային առումով իրավիճակը անփոփոխ է: Իրավիճակն էլ այն է, որ Հայաստանի ղեկավարի պաշտոնը շարունակում է զբաղեցնել բացառապես օտարի, առավելապես՝ թշնամիների շահերն սպասարկող, թշնամու կողմից մեր երկրի զավթումն արդարացնող ու մի հատ էլ իր կողմից հիմնավորող մեկը: Նա, որ զրո է՝ իր «զրոյական կետերով» ու մնացյալ «զրոյականությամբ»: Այն, ինչը կոչվում է նիկոլ փաշինյան՝ շրջապատված իր «նիկոլիկներով»:
Չնայած նորմալ մարդիկ մեր այս շիզոիդալ իրականության պայմաններում արդեն կորցրել են ոչ միայն քունն ու նորմալությունը, այլև՝ զարմանալու պաշարը, չնայած խելքը գլխին ոչ մի հայ մարդ սրանցից ոչ մի լավ բան չի էլ սպասում, բայց ամեն առավոտ լուսացնում են՝ ահավոր կամ առնվազն էլի մի վատ եղելության մասին տեղեկանալու դաժան սպասումով: Ու, ցավոք, այդ սպասումները արդարանում են:
Մի օր Որոտանն է, մի օր՝ Շուռնուխը, մյուս օրը՝ էլի մի կորուստ: Մի օր «տարօրինակ պատերազմն» է՝ իր ահասարսուռ ու նույնիսկ պատերազմի տրամաբանությունից դուրս կորուստներով: Մի օր «Հայաստան» հիմնադրամից «օրինականացված» թալանն է...
Եվ, եթե այլ բան չլինի, ապա նշված բոլոր ապիկարությունների հիմնական հեղինակ և համակարգող նիկոլ փաշինյանը մի հերթական հիմարություն դուրս կտա կամ արտահերթ մի սուտ կհորինի, կամ հին ստերից մեկը կկրկնի՝ մի նոր ստով փաթեթավորած, կգրի մի ախմախ հոդված, ու գնա՜ց...
Չէ՛, ինքը չէ: Ցավոք: Ժխորն ու աղմուկը գնացին, այսինքն՝ տարածվեցին:
Ամե՛ն օր:
Նախկինում դա կատարվում էր միայն մեկ՝ ժեխամիտ խմբագրության ներսում, և այդ թերթոնն ընթերցողների, ավելի ճիշտ՝ հետևորդների միջավայրում: Բայց «բաոբաբն» աճեց, ծավալվեց ու, այն չարաբաստիկ օրվանից, ինչ այդ հուդան՝ իր ժեխակույտով ու խառնամբոխի ուսերի վրա անզեն հեղաշրջմամբ հասավ իշխանության, ամենօրյա ցնցումը դարձավ ամբողջ երկրի, գրեթե 3 միլիոն բնակչության համար:
Մի խոսքով, երկուսուկես, այսինքն՝ արդեն 2 տարի 9 ամսվա մեջ չի եղել մեկ օր, մեկ կիրակի կամ ազգային ու եկեղեցական տոն օր, որ նիկոլ փաշինյանը չհարամի, մի կեղծ ու կեղտոտ խոսք կամ վարմունք չդրսևորի, մի ապուշություն դուրս չտա:
Ու, որքան երկարում է այս պարանոիդալ մղձավանջը, այնքան ավելի ու ավելի են ուժգնանում ցնցումները: Հիմա, իհարկե, «հասարակական օրգանիզմ» կոչվածը գրեթե անընկալունակ է դարձել այդ ցնցումներին: Հազար-հազարների մահը, հայրենակիցների կորուստը, հայրենիքի, հարյուրավոր հայկական շեների կորուստը դարձել են նիկոլական վիճակագրություն...
Դե երկրի գլխին պատերազմ բերելուց, իր գործակից, գործատու և «կիրթ ու կառուցողականի» հետ համագործակցված կամ, շատ հնարավոր է, որ հենց՝ պայմանավորված, մեր ազգի երիտասարդությանը գիտակցաբար պատերազմի մսաղացը նետելուց, մեր զինվորներին անպաշտպան ու խառնակ վիճակում կանխամտածված թողնելուց և սահմռկեցնող կորուստների մատնելուց հետո, այդ 5000 բալանոց «երկրաշարժից» հետո, Արցախը թուրքին հանձնելուց, իսկ բեկորներն էլ Ռուսաստանի հույսին թողնելուց հետո, Սյունիքն, ըստ էության՝ օտարելուց հետո, սրա բերած աղետներից հետո մյուս ցնցումները առանձնապես շատերին չեն էլ ցնցում արդեն:
Երևի մեկ էլ, որ մի օր հրապարակով անցնելիս լինենք ու պատահաբար ուշադրություն դարձնենք ժամացույցով աշտարակին, իսկ մեր եռագույնի փոխարեն տեսնենք ադրբեջանական պիղծ լաթի կտորը՝ դրոշաձողին, մեկ էլ երևի էդ ժամանակ կցնցվենք: Վերջին անգամ:
Իսկ այդպես էլ բոշա մնացած փաշալիևը կելնի պատշգամբ, կնայի ջումհուրիեթ մայդանին, հոգին կփառավորվի ու, կյանքում երևի եզակի անգամ չի ստի՝ ասելով, որ վերջապես հասավ իր երազանքին՝ վերացրեց Հայաստանը, իր բոշայական մեծամասնությամբ վերացրեց հայերին ու...
Էլ ի՞նչ՝ «ու...»: Ո՛չ մի «ու», ո՛չ մի «փու» ու ո՛չ էլ՝ «և, օ, ֆ»...

Տուգանք ներել, տուգանք քերել, «տուշոնկա»-«սգուշոնկա», հասե՜ք՝ ԱԺ-ն գրավելու, հասե՜ք՝ դատարանները գրավելու, հայ-հավար... «նախկիններ», «թալան», «փալան, լենա, ալեն...

Արմեն Հակոբյան