Կարծիք

05.01.2021 11:55


Նիկոլը և նրա ստերը

Նիկոլը և նրա ստերը
Ներկայացնում եմ վարչապետի աթոռին թառած Նիկոլի ստերի 0,1 տոկոսը. Նիկոլը խոստանում էր, որ բյուջեն մեկ տարում կավելացնի 800 միլիոնով, որ աշխատավարձերն ու կենսաթոշակները կբարձրանան, որ միայն Սփյուռքի հետ ունեցած պայմանավորվածությունների շրջանակներում այնքան ներդրումների խոստում ունի, որ տնտեսությունը կաճի 30 տոկոսով, որ Մարտի 1-ի գործը կբացահայտի, առավել ևս, որ այն բացահայտված է, որ Սերժին մերժելուց հետո էնքան լավ կլինի, որ ներգաղթ կսկսվի և դրսի հայերն իրար հերթ չտալով՝ կվազեն Հայաստանում բնակվելու, որ ծնողներն էլ ստիպված չեն լինի իրենց ծառայող երեխաներին ուտելիք ու շոր ուղարկել, որ իշխանությունները այլևս չեն միջամտելու արդարադատությանը, որ պարտադիր կուտակային համակարգը չարիք է ու դրանից պետք է օր առաջ հրաժարվել, որ արագաչափերը, տեսախցիկներն ու կարմիր գծերը չարիք են, իսկ քայլարշավի ու հեղաշրջման ժամանակ էլ դրանք ծածկում էին, վնասում կամ կոտրում էին, որ կոռուպցիա էլ չի լինելու, որ թալանը վերադարձվելու է, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի», բայց ամեն քայլափոխին սկսեց տուգանել մարդկանց, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի համար նոր ծննդատան մասնաշենք կկառուցվի, որ Շիրակի մարզում վերելակների գործարան կկառուցվի, որ «Շիրակ» հանրային հեռուստաընկերության աշխատակիցները գործազուրկ չեն մնա՝ պնդելով, որ արդեն գտել են ներդրող, որ Շիրակի մարզում կկառուցվի տեքստիլ ֆաբրիկա՝ 800 աշխատատեղով:
Կատարվե՞լ են ասածները․ ո՛չ։ Կատարե՞լ են չքնաղ խոստումները․ ո՛չ։
Այսուհետ էլ ազգադավ Նիկոլից որևէ ակնկալիք ունենալ պետք չէ, քանզի նրա հեռանալու պահն է:
Հ.Գ. Հիմա էլ ամեն ինչում մեղադրում է նախկիններին և Ռուսաստանին: Այստեղ տեղին է մեջ բերել Սոլովյովի արձագանքը Նիկոլի հոդվածին.
«Այսինքն, այդ Նիկոլը չէ՞ր, որ պարում էր Շուշիում, այդ Նիկոլը չէ՞ր, որ պաշտոնից հեռացնում էր փորձված սպաներին, այդ Նիկոլը չէ՞ր, որ անփորձներին նշանակում էր պատասխանատու պաշտոնների, Նիկոլը չէ՞ր, որ փաստացիորեն պատրաստ չէր պատերազմին և արդյոք Նիկոլը չէ՞ ոչ բարով Գերագույն հրամանատարը»: Իհարկե Նիկոլն էր:
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը