Իշխանության հերթական ձեռնածությունը․ ՊՆ-ն չի տիրապետում օրենքին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը:
ՊՆ-ն առնվազն չի տիրապետում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին, որտեղ հստակ սահմանված է, թե ռազմական բնագավառում որ տեղեկությունները կարող են դասվել պետական և ծառայողական գաղտնիքի շարքին։
1-ին մասում թվարկված հինգ կետերից որևէ մեկը չի պարունակում դրույթ, որը թույլ կտա անգամ ենթադրելու, որ պատերազմի ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը պետական կամ ծառայողական գաղտնիք է։
Ուստի լրատվամիջոցի հարցմանը նման պատասխան ուղղարկելը ոչ միայն հետապնդում է մոլորեցնելու, այլև սեփական պարտավորությունների կատարումից չարամտորեն խուսափելու նպատակ։
Լրատվամիջոցը կարող է դիմել Վարչական դատարան՝ Պաշտպանության նախարարությանը տեղեկատվությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից