Շուռնուխում իր տունն այրած սյունեցին արդեն 3 պատերազմի մասնակից Արարատն է՝ բոլորին հայտնի Աշխարհապետը
Էսօր Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը։ Ինձ միշտ թվացել է, եթե ունես կամքի ուժ ու պատրաստ ես գնալ մինչև վերջ, ուրեմն կարող ես հաղթել:
Պարզվում է` այդքան էլ այդպես չէ։ Պատերազմի օրերին Աշխարհապետը միշտ ամենաշատն էր ոգևորում, որ գալիս էր համայնքապետարան բոլոր դռները բացում էր, բոլորին ջերմ բարևում ու միշտ հարցնում էինք` հը ի՞նչ կա, մի գոտեպնդող բան պիտի ասեր ու հումորն էլ անպակաս էր։ Էսօր տագնապ կար ձայնի մեջ, հիասթափություն ու մեծ ցավ։ Խառը, դաժան իրականությունից սիրտդ լցվում է ։
Սովորաբար միշտ ապագան է անհանգստացնող, բայց հիմա մտածում եմ` ինչպիսի՞ն կլիներ մեր ներկան։
Շուռնուխում իր տունն այրած սյունեցին արդեն 3 պատերազմի մասնակից Արարատն է՝ բոլորին հայտնի Աշխարհապետը
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից