Լրահոս

05.01.2021 11:10


15 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 324 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

15 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 324 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 324 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160 544-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3570-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 928 է, ընդհանուր առողջացածներինը՝ 145 759, փաստացի բուժվողներինը՝ 11 215: Մեկ օրում արվել է 1601 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 600 306 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը