Կարծիք

05.01.2021 15:42


Հետաքրքիր է` մուտիլովչիկ ծնվո՞ւմ են, թե՞ դժբախտ կյանքի ընթացքում փող վաստակելու միայն այդ արհեստին տիրապետելով` դառնում

Հետաքրքիր է` մուտիլովչիկ ծնվո՞ւմ են, թե՞ դժբախտ կյանքի ընթացքում փող վաստակելու միայն այդ արհեստին տիրապետելով` դառնում
Մադրիդյան սկզբունքներով նախատեսված էր Հայաստանի զինված ուժերի մարտական միավորների սպայական անձնակազմի կրճատումը։
Նիկոլ, 7 տարեկան, գյուղ Զրոյաշեն
***
Մադրիդյան սկզբունքներով նախատեսված էր ՌԷՊ և ՀՕՊ արդի համակարգերի փոխարեն միլիոններով անպետք ինքնաթիռների ու ժանգոտ ՕՍԱ-ների ձեռք բերումը։
Նիկոլ, 7 տարեկան, գյուղ Զրոյաշեն
***
Մադրիդյան սկզբունքներով արգելված էր, որ 2020 թվականի մայիսից Հայաստանը ձեռք բերի տեխնիկայի հազարավոր մուլյաժներ։
Նիկոլ, 7 տարեկան, գյուղ Զրոյաշեն
***
Մադրիդյան սկզբունքներով նախատեսված էր, որ Հայաստանում 2020 թվականի օգոստոսից զորահավաք սկսելու փոխարեն, այն չպետք է սկսվի անգամ պատերազմի ժամանակ, իսկ ճակատ պետք է մեկնեն բանակի հետ կապ ու ընդհանուր հրամանատարություն չունեցող կամավորական խմբերն առանց հստակ մարտական առաջադրանքի։
Նիկոլ, 7 տարեկան, գյուղ Զրոյաշեն
***
Մադրիդյան սկզբունքներով նախատեսված էր, որ 2020 թվականին Հայաստանիը թշնամու նավթային ու գազային կառուցվածքներին հանկարծ վնաս չպետք է տա։
Նիկոլ, 7 տարեկան, գյուղ Զրոյաշեն
***
Մադրիդյան սկզբունքներով նախատեսված էր, որ 2020 թվականին Հայաստանի ղեկավարը «բանավոր ըմբռնմամբ» ու առանց սահմանային դեմորկացիայի պետք է զիջի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները։
Նիկոլ, 7 տարեկան, գյուղ Զրոյաշեն
***
Մադրիդյան սկզբունքներով նախատեսված էր, որ 2020 թվականի պատերազմը սկսվելու պահին հայկական զինված ուժերի սահմանային զորամասերի զինվորները պետք է գտնվեն զորանոցներում։
Նիկոլ, 7 տարեկան, գյուղ Զրոյաշեն
***
Մադրիդյան սկզբունքներով նախատեսված էր, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունները պետք է լկտի կերպով ստեին հասարակությանը, պատերազմի ընթացքի մասին։
Նիկոլ, 7 տարեկան, գյուղ Զրոյաշեն
***
Մադրիդյան սկզբունքներով նախատեսված էր, որ Հայաստանի իշխանությունները 2020 թվականին կապիտուլիացիա ստորագրելիս, չպետք է հիշեն գերիների ու անհետ կորածների խնդրի լուծման ժամկետներ սահմանելու մասին։
Նիկոլ, 7 տարեկան, գյուղ Զրոյաշեն
***
Մադրիդյան սկզբունքներով նախատեսված էր, որ 2020 թվականի պատերազմից ամիսներ անց Հայաստանի իշխանությունը դեռ պետք է թաքցնի կորուստների քանակն ու ցուցակները։
Նիկոլ, 7 տարեկան, գյուղ Զրոյաշեն
***
Մադրիդյան սկզբունքներով նախատեսված էր, որ Հայաստանի վարչապետը 2020 թվականին պոպուլիստական նկրտումներից պետք է հայտարարի. «Արցախը Հայաստան է և վերջ», ու պատերազմի պատրաստվելու փոխարեն նվաճի ՍԴ-ն ու հետապնդի քաղաքական հակառակորդներին։
Նիկոլ, 7 տարեկան, գյուղ Զրոյաշեն
***
Մադրիդյան սկզբունքներով նախատեսված էր, որ Հայաստանի իշխանությունները պատերազմից առաջ պետք է անպայման Երուսաղեմում դեսպանատուն բացեին ու հայտարարեին, թե Իրանի հետ սահմանի փակումը Հայաստանը չի բացառում։
Նիկոլ, 7 տարեկան, գյուղ Զրոյաշեն
***
Մադրիդյան սկզբունքներով նախատեսված էր, որ տարիներ անց Հայաստանի ղեկավարը ՌԴ նախագահին դիմավորելիս սպասելու է աստիճանների վերևում, իսկ ՌԴ ԱԳ նախարարի հասցեին հոխորտալու է, թե պիտի հարմարվեք, Հայաստանում եղանակ է փոխվել։
Նիկոլ, 7 տարեկան, գյուղ Զրոյաշեն
***
Մադրիդյան սկզբունքներով նախատեսված էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ Հայաստանն անպայման պետք է միանար հակաչինական, պրոույգուրական հռչակագրին։
Նիկոլ, 7 տարեկան, գյուղ Զրոյաշեն
***
Մադրիդյան սկզբունքներով նախատեսված էր, որ 2020 թվականին հայերը Լավրովից պիտի իմանան, որ բանակցվում է կարգավորման փուլային տարբերակ, իսկ Հայաստանի վարչապետը պետք է հայտարարի, թե ինչ որ պետք ա` էն էլ բանակցում ենք։
Նիկոլ, 7 տարեկան, գյուղ Զրոյաշեն
***

Հետաքրքիր է` մուտիլովչիկ ծնվո՞ւմ են, թե՞ դժբախտ կյանքի ընթացքում փող վաստակելու միայն այդ արհեստին տիրապետելով` դառնում։

***

Անհամբեր սպասում եմ, թե ոնց է կրուտիտ անելու ու համոզի, որ ինքն իրեն գերագույն (գլխավորն էլ վրադիր) հրամանատար չէր ինքնահռչակել, այդպիսի բան չի եղել երբեք ու դա լկտի սուտ է։

***

Նիկոլ, իրոք աննախադեպ է լինելու, երբ կապիտուլյացիան ստորագրելուց հետո, մի հատ կապիտուլիացիա էլ ստորագրես:

***

Տարածաշրջանը մոտ է մեծ պայթունի, իսկ Հայաստանը շարունակում է ղեկավարել Փաշինյան Նիկոլը...

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը