Կարծիք

05.01.2021 14:39


«Ով ինձ խանգարեց հայտնաբերել Ամերիկան», «Մեր նավի բոցմանը շաշ էր», «Տեղակալս խև էր», «Թիվ մեկ մեղավորը քամին էր», «Թիվ երկու մեղավորը քամու բացակայությունն էր», «Ճայը ծռտեց իմ գլխին, կողմնացույցս կորցրիմ»

«Ով ինձ խանգարեց հայտնաբերել Ամերիկան», «Մեր նավի բոցմանը շաշ էր», «Տեղակալս խև էր», «Թիվ մեկ մեղավորը քամին էր», «Թիվ երկու մեղավորը քամու բացակայությունն էր», «Ճայը ծռտեց իմ գլխին, կողմնացույցս կորցրիմ»

Առաջարկում եմ ապրիլի 1-ն օրացույցում վերանվանել Նիկոլի օր։

***

Եթե ժամանակին Կաստիլիայի թագուհի Իզաբելլան Հնդկաստան տանող ծովային ճանապարհը բացահայտելու ուղարկեր ոչ թե Կոլումբոսին, այլ Նիկոլլո դ՚Վով Փաշիննիին, ամերիկացիները դեռ նիզակներով կվազվզեին ջունգլիներում, բայց մյուս կողմից համաշխարհային գրականությունը կհարստանար նոր ողբերգակով։ Չհաջողված նավագնացը, լավագույն դեպքում հանգրվանելով Գրենլանդիայի սառցակալած ափերին, կհեղինակեր այնպիսի ողբերգություններ, ինչպիսին «Ինչպես ես չհայտնաբերեցի Հնդկաստան տանող ճանապարհը», «Ով ինձ խանգարեց հայտնաբերել Ամերիկան», «Մեր նավի բոցմանը շաշ էր», «Տեղակալս խև էր», «Ինձ տվել էին սխալ քարտեզներ», «Թիվ մեկ մեղավորը քամին էր», «Թիվ երկու մեղավորը քամու բացակայությունն էր», «Նավի բեռնախցում ռոմը թթվել էր», «Երկիրը բավարար չափով կլոր չէր», «Ինչու էր օվկիանոսի ջուրն աղի», «Նավս ծակեցին նախկին տերերի հոգիները», «Ճայը ծռտեց իմ գլխին, կողմնացույցս կորցրիմ» և այլն։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը