Ճգնաժամի պատճառով Հայաստանում ավելի շատ են սկսել կարտոֆիլ ուտել
«Եկամուտ չկա, մնացած մթերքներն ավելի թանկ են, մենք էլ ստիպված ավելի շատ կարտոֆիլ ենք ուտում»,- ահա այս պատկերն են ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու Միավորված ազգերի կազմակերպությունը՝ Երևանում և Հայաստանի մարզերում 2009թ. մարտ-ապրիլ ամիսներին իրականացրած համատեղ ուսումնասիրությունների արդյունքում։
Պարզվել է, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով մեր ազգաբնակչությունը հիվանդանոցային բուժօգնության է դիմում միայն անհետաձգելի, ծայրահեղ ծանր դեպքերում։ Ավելացել են ինքնաբուժության դեպքերը, երիտասարդ ընտանիքները որոշում են քիչ երեխա ունենալ, կամ երկրորդ երեխան չունենալ։
-Ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր պարտքով սնունդ են գնում։ Քչացել է մսի և բանջարեղենի օգտագործումը,- ասում է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Էլիզաբեթ Դանիելյանը։
ԱՀԿ-ն և ՄԱԿ-ը նաև կանխատեսում են, որ «երկիրն «անապատի է վերածվելու»՝ միջոցների սղության և պարագաների թանկության պատճառով վարուցանք չի արվում»։