Ոստիկանապետը շռայլորեն փողեր է բաժանել ենթականերին
Հայաստանի գլխավոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը միայն դեկտեմբեր ամսին երեք անգամ վարձատրել է իր բոլոր ենթականերին: Երեք անգամ վճարվելու սկզբունքը հետևյալն է՝ աշխատավարձերից հետո ծառայողները համատարած պարգևավճար են ստացել, իսկ վերջում նրանց հաշիվներին փոխանցվել է աշխատավարձերի 25-30% հավելավճար, որն ավանդաբար ստանում են բոլոր ռանգի ծառայողները՝ յուրաքանչուր ամիս անխտիր:
Yerevan.Today-ի տեղեկատվությունը հերքել կամ հաստատելու փոխարեն, նույն արտոնությունից օգտված լրատվական բաժնի ծառայողը խնդրեց հարցումն ուղարկել գրավոր։ Ըստ այդմ, հայտնի չէ ո՛չ դրա հիմքերը, ո՛չ էլ պարգևավճարի՝ դեկտեմբերի բյուջեն։
Փաստն այն է, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը կարող էր ճգնաժամային պայմաններում խնայողությունների գնալ, բայց նա պետության հաշվին սիրաշահել է ենթականերին: Համակարգի ներսում այն կարծիքին են, որ Վահե Ղազարյանը շռայլ է գտնվել, որպեսզի ներսում թուլացնի լարվածությունը և կանխի հնարավոր նոր զեկուցագրերով կադրային արտահոսքը:
Ի դեպ, մի ուշագրավ տեղեկատվություն. հավելավճար+25 % պարգևավճար արտոնությունից վերադասը որոշել է զրկել բոլոր այն ոստիկաններին, որոնք դեկտեմբեր ամսին զեկուցագրերով հաջորդաբար լքեցին համակարգը և հայտարարեցին, որ իրենք ծառայում են պետական շահին և չեն պատրաստվում անձի իշխանությունը պաշտպանել (նկատի ունենալով վարչապետ Փաշինյանին):
Ի դեպ, հրապարակային հրաժարականներ տված 15 ոստիկաններից միայն մեկի՝ Սերյոժա Ղարիբյանի ազատման դիմումն է մակագրել Վահե Ղազարյանը, այսինքն՝ մյուս բոլորը դեռևս համարվում են ծառայության մեջ գտնվողներ: