Քաղաքական

04.01.2021 20:42


Մոսկվայում Փաշինյանին դիմավորելու են «Ամոթ դավաճանին» պաստառներով

Մոսկվայում Փաշինյանին դիմավորելու են «Ամոթ դավաճանին» պաստառներով

Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 11-ին կայանալիք մոսկովյան այցի նախաշեմին տեղական մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիաներ են նախապատրաստում, հարյուրավոր երիտասարդներ, մտավորականության ներկայացուցիչներ դուրս են գալու փողոց «Ամոթ դավաճանին» կարգախոսով: Այս մասին հաղորդում է «Տելեգրամի» Apricotnews ալիքը: Արդեն որոշված են այն վայրերը, որտեղ ուղևորվելու են ակցիաների մասնակիցները: Դրանք են «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցը, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, հայկական եկեղեցու տարածքը, օդանավակայանի ճանապարհը, որտեղ վայրէջք է կատարելու վարչապետի ինքնաթիռը: Ըստ սկզբնաղբյուրի, ակցիաները համակարգելու է «Հայդատի» մոսկովյան գրասենյակը: Պաստառներն ու բարձրախոսներն արդեն պատվիրված են:

Նաև տեղեկություն կա, որ ֆինանսական և իրավապահների հետ համաձայնեցման հարցերը քննարկելու նպատակով ակցիաների կազմակերպիչները հունվարի 8-ին հանդիպելու են Ռուսաստանի հայտնի հայ գործարարներից մեկի գրասենյակում, որտեղ ներկա են գտնվելու հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը