Լրահոս

04.01.2021 19:56


Հունվարի 3-ին հայտնաբերվել է 35 ոչ սթափ վարորդ․ ոստիկանություն

Հունվարի 3-ին հայտնաբերվել է 35 ոչ սթափ վարորդ․ ոստիկանություն

Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր: Այս մասին ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Հունվարի 3-ին հանրապետությունում հայտնաբերվել է 35 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը