Բերմուդյան կղզիներում արտասովոր ուղերձով շիշ են հայտնաբերել
Բերմուդյան կղզիների բնակչուհի Տրինա Ուիլյամսը երեխաների հետ լողափում զբոսնելիս ափ նետված շիշ է հայտնաբերել, որն արտասովոր ուղերձ է պարունակում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կինը պատմել է տեղի թերթին, որ շշում «Ալբատրոս VI» անվանումով նավի նկարով բացիկ է հայտնաբերել, ինչպես նաև նամակ և ականջախցանների հավաքածու:
Պարզվել է, որ գրությունը հեղինակել է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության նավի նավապետ Օրլանդո Թոմփսոնը, իսկ շիշը ջուրն է նետվել 2008 թվականին՝ նավի վերջին ուղևորության ժամանակ:
«Սա մեր վերջին ուղևորությունն է «Ալբատրոսի» հետ: Գիտնականներն ու նավի անձնակազմը մեկ ընտանիք են դարձել»,-ասվում է ուղերձում:
Տրինային հաջողվել է կապ հաստատել Թոմփսոնի հետ և տեղեկացնել, որ շուտով ամուսնանալու է և պատրաստվում է շիշն օգտագործել որպես հարսանեկան զարդարանքի մի մաս: Նավապետն, իր հերթին, խոստացել է այցելել արարողությանը:

Աղբյուրը՝ tert.am