Նիկո՛լ, թուրքի հա՛րճ, մենք չե՛նք պարտվել, դու գողացե՛լ ես մեզնից հաղթանակը, քո ժամը սպառվա՛ծ է, դու չե՛ս տիրապետում իրավիճակին, հետպատերազմյան բոլոր ելույթներդ ոչ այլ ինչ են, քան դավաճանի մահախոսական
Թուրքի առջև չոքած ծախու դավաճանը հոդվածով է հանդես եկել։ Ինչպես միշտ մեղավոր են բոլորը, բայց ոչ ինքը, լա՜վ, իսկ մի՞թե մեղավոր էին այլոք, եթե ինքը
1. Մեկ տասնյակից ավել իրարամերժ հայտարարություններով մոտեցրել է պատերազմը՝ բանակցությունները մտցնելով փակուղի՝ դրա իրավունքը շնորհելով մեր թշնամուն, օրինակ՝ Արցախի անկախությունն այլընտրանք չունի և Արցախը Հայաստան է և վերջ ...
2. Բանակցային գործընթացը մեկնարկել է իր զրոյական կետից՝ հեռանալով Ժնևի, Վիեննայի ու Պետերբուրգի համաձայնություններից՝ Ապրիլյան Քառօրյայի դիվանագիտական ձեռքբերումներից,
3. Սև-սպիտակի, հեղափոխական-հակահեղափոխականի տրամաբանությամբ պառակտել է հասարակությունը, սերմանել ներքին թշնամանք,
4. Իր օրոք գլխովին ձախողվել է արտաքին քաղաքականությունը, օրինակ՝ Կրեմլին ադապտացման կոչերն ու Պուտինին չդիմավորելը, բայց հետևից օդանավակայան վազելն, Իսրայելում ի հեճուկս հայ-իրանական շահերի՝ դեսպանատան բացումն ու հայ-իրանական սահմանը նարկոթրաֆիկի երակի անվան տակ փակելու հնարավորությունը ... Վերջին երկուս ու կես տարում զրո ներդրում է եղել, տնտեսական անասելի անկում, համաճարակի դեմ ռեալ պայքարի բացակայություն ու վերահաս պատերազմ,
5. Հետապնդել է մարտական փառահեղ ուղի անցած զորականներին, Արցախի Առաջին Նախագահին, Շուշիի ազատագրման պատասխանատուին,
6. Խախտել է ռազմական բալանսը, կրճատել ռազմական բյուջեն ու սպայակազմը, զենքի կասկածելի առևտուր է իրականացրել, գնել է ինքնաթիռներ, որոնք պարզապես չէին կարող կրակել, բանակի սպառազինությունը դիտարկել է իբրև շահեկան բիզնես, բաց է թողել մեր երկինքն ընդդեմ թշնամու՝ վերջին տարում ձեռբերած Բայրաքթարների, որոնց էլ զոհ գնացին հազարավոր մեր Տղերքը,
7. ՀԱՊԿ֊ից ու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետից ստացած նախազգուշացումները պատերազմի վերսկսման մասին քամահրել է, նույն կերպ է վերաբերել նաև վերջինիս՝ պատերազմի կանգնեցման անհրաժեշտության մասին պնդումներին,
8. Ըստ լուրերի՝ դեռ Դուշանբեի վերելակում խնդրել է թշնամուն չկրակել, մինչ ներքին քաղաքական հակառակորդներին լռեցնի, այդ ընթացքում Ադրբեջանը հսկայական դիրքային, տարածքային առավելություններ է ձեռք բերել, իսկ մեզ ելակային մանիպուլյացիաներով ստել են միայն,
9. Պատերազմի վերսկսման պահից ապօրինաբար ստանձնել է գերագույն հրամանատարի գործառույթներն ու տարել մեզ ի պարտություն,
10. Դադարեցրել է կանոնավոր բանակի համալրումը՝ տուրք տալով ջոկատային կամավորական մարտավարությանը,
11. Ըստ Վլադիմիր Պուտինի՝ մի քանի ռեալ հնարավորությունների դեպքում չի կանգնեցրել պատերազմը,
12. Կնոջը բարոյական աջակցության քողի ներքո գործուղել է Արցախ, ով պատերազմի կառավարումից հեռացրել է իրենց անցանկալի հրամանատարներին,
13. Չի հարվածել թշնամու ստրատեգիական նավթագազամուղներին, բայց օգտավործել է Իսկանդերը,
14. Բացարձակ արծրունյան ապատեղեկատվություն է տարածել պատերազմի ընթացքի վերաբերյալ,
15. Ըստ Արայիկ Հարությունյանի՝ զենք չի ուղարկել Արցախ,
16. Ըստ Աղվան Վարդանյանի, Միքայել Մինասյանի ու Արթուր Վանեցյանի՝ վաճառել է Արցախը,
17. Պատերազմի ընթացքում չի ճանաչել Արցախի անկախությունը, պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ֊ին, ստանալով ուզած տեսակի ու քանակի ռուսական զենք՝ դա չի ուղարկել Արցախ,
18. Առանց մեկ փամփուշտի կրակոցի հանձնել է 120 բնակավայր, այդ թվում՝ Քարվաճառը, հանձնել է Շուշին ու Հադրութը, որոնց խնդիրը երբեք դրված չի եղել բանակցային գործընթացում, այլ խոսքով՝ հանձնել է ավելին, քան թուրքն էր ուզում,
19. Դավաճանաբար ստորագրել է ծանրագույն կապիտուլյացիայի համաձայնություն՝ նոյեմբերի 9֊ի լույս 10֊ի գիշերվանից առ այսօր փաստորեն թշնամուն զիջելով Արցախի ու Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր՝ ըստ GPS ֊ի ու բանավոր պայմանավորվածության՝ խոստանալով Հայաստանով կապել Թուրքիան Ադրբեջանին, (պանթուրքիզմի կատարածուն) մինչդեռ ըստ եռակողմ համաձայնության՝ զորքերը պետք է կանգ առնեն այնտեղ, ուր հաստատվել են համաձայնության ստորագրման պահին,
20. Մինչ այսօր չլուծված է մնում ռազմագերիների հարցը, գաղտնի է պահվում զոհվածների ու անհետ կորածների թիվը ...
Հարգելի հոմո սափիե՛նս, այս ցանկը կարելի է անընդհատ լրացնել, բայց վերոհիշյալ քսան փաստերի իմաստով ի՞նչ կապ ունեն այլոք, քան ի դեմս ծախու դավաճանի՝ ներկայիս իշխանությունը։
Նիկո՛լ, թուրքի հա՛րճ, մենք չե՛նք պարտվել, դու գողացե՛լ ես մեզնից հաղթանակը, քո ժամը սպառվա՛ծ է, դու չե՛ս տիրապետում իրավիճակին, հետպատերազմյան բոլոր ելույթներդ ոչ այլ ինչ են, քան դավաճանի մահախոսական, երեսպաշտական փորձեր փրփուրներից կախվելու, մինչդեռ նախկիններ ասելիս հիշի՛ր՝ ինչպես էր Սերժ Սարգսյանը պնդում՝ Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, հիշի՛ր՝ ինչպես էր Ռոբերտ Քոչարյանը պնդում՝ Ղարաբաղի հարցը հայ ժողովուրդն արդեն իսկ լուծել է, և բանակցություններն այսօր ունեն մեկ նպատակ՝ օրինականացնել այն, ինչ այսօր մենք ունենք այդ հողի վրա, իսկ որ կարևորագույնն է՝ մի՛ մոռացիր՝ նրանք ասել են ու արել, նրանք հող հանձնող չէին, իսկ դու սրբապիղծ, անցենզ, լիցեմեր, ստահակ, անկիրթ, ծախու, դավաճան, դրածո ես, որ դեռ պետք է հրապարակային արդարացի դատաքննությամբ դատվի, ցմահ ազատազրկվի՝ դառնալով պետականադավի դասագրքային օրինակ, որ ներքին ոսոխին այդուհետ հաղթած՝ այլևս չպարտվենք արտաքին թշնամուն, քանզի հայն անպարտ է, թե չլինի նրան պարտության մատնող հավերժ դավը։
Նիկո՛լ, թուրքի հա՛րճ, մենք չե՛նք պարտվել, դու գողացե՛լ ես մեզնից հաղթանակը, քո ժամը սպառվա՛ծ է, դու չե՛ս տիրապետում իրավիճակին, հետպատերազմյան բոլոր ելույթներդ ոչ այլ ինչ են, քան դավաճանի մահախոսական