Արարատի մարզում բախվել են Ford և GAZ 53 մակնիշի բեռնատարները․ վերջինս կողաշրջվել է. կա 1 զոհ, 3 վիրավոր
Այսօր, հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Մխչյանի կամրջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են GAZ 5310 մակնիշի և Ford մակնիշի բեռնատարները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, ովքեր ավտոմեքենաներից դուրս են բերվել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ, Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ոտիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
GAZ 53-ը, որը բարձված է եղել ճզմած խաղողով (փլուշ), կողաշրջվել է, և այն դարձի բերելու համար ճանապարհային ոստիկաններն իրենց միջոցներով դեպքի վայր պետք բերեն վերամբարձ կռունկ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի:
Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել: