Կարծիք

04.01.2021 15:06


Հայաստանի դեմ դավադրությունը շարունակվում է․ զարմանալիորեն, դեռ բռնապետիկն ունի աջակիցներ, հլու-հնազանդ ոստիկաններ, քննիչներ, իսկ հանրության մեծամասնությունն անտարբեր է

Հայաստանի դեմ դավադրությունը շարունակվում է․ զարմանալիորեն, դեռ բռնապետիկն ունի աջակիցներ, հլու-հնազանդ ոստիկաններ, քննիչներ, իսկ հանրության մեծամասնությունն անտարբեր է
ՀԻՄԻ Է՞Լ ԼՌԵՆՔ
Հայաստանի դեմ դավադրությունը շարունակվում է։ Հայրենիքը հանձնած բռնապետիկը շարունակում է իր դավաճանական գործունեությունը։ ԱԱԾ տնօրենին Բաքու գործուղել և դրանից առաջ կամ հետո ստորագրել հերթական կապիտուլյացան։ Եվ ի՞նչ․․․և ոչինչ։
Զարմանալիորեն, դեռ բռնապետիկն ունի աջակիցներ, հլու-հնազանդ ոստիկաններ, քննիչներ, իսկ հանրության մեծամասնությունն անտարբեր է։ Արդյոք 21-րդ դարով ավարտվո՞ւմ է մեր պատմությունը։ Մի՞թե այս աստիճան այլասերվել ենք վերջին, հատկապես 2,5 տարիների ընթացքում՝ կորցնելով ազգային և մարդկային արժանապատվության վերջին նշույլները։
Հիմի՞ էլ լռենք, երբ մեր թշնամին
Արհամարհելով մեր փառքն ազգային,
Մեր եկեղեցուն ձեռնամերձ եղավ,
ԳԱՌՆԱԶԳԵՍՏ ԳԱՅԼԻՆ ՄԵԶ ԳԼՈՒԽ ԴՐԱՎ։
Սուրբ խորան չունենք, արդ ո՞ւր աղոթենք,
Հիմի է՞լ լռենք:
Հիմի է՞լ լռենք, մարդիկ ի՞նչ կասեն,
Երբ մեր տեղ քարինք, ապառժք խոսեն,
Չե՞ն ասիլ, որ Հայք արժանի էին
Այդ ըստրկական անարգ վիճակին:
Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը գիտենք,
Մինչև ե՞րբ լռենք:
Թո՛ղ լռե մունջը, անդամալույծը,
Կամ՝ որոց քաղցր է թշնամու լուծը,
Բայց մենք որ ունինք հոգի ու սիրտ քաջ՝
Ե՛կ, անվախ ելնենք թշնամու առաջ:
Գոնե մեր փառքը մահով հետ խլենք.
Ու այսպես լռենք:
Ռ․ Պատկանյան
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը