Կարծիք

04.01.2021 13:56


Այլևս ադրբեջանցի չկա, ում հետ կարանք փոխանակենք մեր տղերքին

Այլևս ադրբեջանցի չկա, ում հետ կարանք փոխանակենք մեր տղերքին
ԱԳՆ-ի իմ աղբյուրներն ասում են, որ ըստ օդում կախված լուրերի՝ մեզ մոտ այլևս ադրբեջանցի գերիներ չկան: Ու, երբ նիկոլն ասում է, որ 17 կուսակցություններն են խանգարում գերիների փոխանակման հարցում, վերջին անբարոյականի պես ստում է, քանի որ այլևս ադրբեջանցի չկա, ում հետ կարանք փոխանակենք մեր տղերքին:
Ավելին, ըստ էլի օդում կախված լուրերի՝ ԱԳՆ-ից առաջարկել են ամենավերջում ադրբեջանին փոխանցել հանցագործներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին, երբ մեր բոլոր գերիներն այստեղ կլինեն, ինչին դավաճանն ականջալուր չի եղել ու առանց կարծիքներ հաշվի առնելու հանձնել է ավելի շուտ, քան դա բխում էր մեր շահերից:
Գերիներին վերադարձնելու միակ ճանապարհը մնում է բանակցությունները, ինչին դավաճանն ընդունակ չէ: Դե երևի նրա համար, որ կապիտուլյացիայից 55 օր հետո նա ոչ մի արտասահմանյան այց չի ունեցել: Ոչ մի իրեն հարգող երկրի ղեկավար չի ցանկանում հանդիպել խայտառակ կապիտուլյացիոն ակտ ստորագրած ու իր երկրում 50-ից ավել թիկնապահներով շրջող պետության ղեկավարի հետ:
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը